Fabruary-25

Գլխավոր | Հրաշքներ | Աստված միշտ քո կողքին է և քեզ շատ մոտ․․․

Աստված միշտ քո կողքին է և քեզ շատ մոտ․․․

Սիրելի՛ բարեկամ, եթե հնարավոր լիներ չափել քո և Աստծու միջև եղած հեռավորությունը, ապա ինչպե՞ս կգնահատեիր այն՝ դու մո՞տ ես Աստծուն, թե՞ հեռու ես Նրանից։ 

Ինչպիսին էլ լինի պատասխանդ, մի բան հստակ է՝ դու չես կարող այնքան հեռու լինել Աստծուց, որ Նրա ձեռքը չհասնի քեզ։ 

Աստվածաշունչն ասում է, որ խոստումը (մեղքերի ներման և Սուրբ Հոգու պարգևի) բոլորի համար է՝ ներառյալ շատ հեռու լինողներին։ 

«Որովհետև այս խոստումը ձեզ, ձեր զավակների և բոլոր այն հեռավորների համար է, որոնց մեր Տեր Աստվածը կանչելու է» (Գործք Առաքելոց 2.39):

Անշուշտ, այս հատվածում Պետրոս առաքյալն ի նկատի ունի աշխարհագրական իմաստով հեռավոր վայրերում ապրողներին, սակայն ես հավատում եմ, որ այս միտքը կիրառելի է նաև սրտով Աստծուց հեռու լինող մարդկանց պարագայում։ Աստծու խոստումը նաև այն մարդկանց համար է, ովքեր իրենք իրենց Աստծուց շատ հեռու են տեսնում։ Իսկ ինչպիսի՞ն է այդ հեռավորությունը քո՛ պարագայում․․․

Երբ դու քո առօրյա կյանքում կամ ծառայության մեջ սխալներ ես թույլ տալիս ու սայթաքում, կարող ես չարից սուտ մտքեր ստանալ, թե շատ հեռու ես Աստծուց, քանի որ սխալներ ես գործում։ Դրանք բացարձակապես սուտ մտքեր են։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, թույլ չտա՛ս, որ քո անցալի մեղքերի հիշողությունները կամ ներկայի սխալներն ու սայթաքումները քեզ հավատացնեն, թե իբր դու շատ հեռու ես Աստծուց։ Եթե քո սիրտն ուղիղ է Տեր Աստծու հետ․․․, եթե դու համաձայն ես Նրա Խոսքի և քեզնից ակնկալած կենսակերպի հետ և ամեն ջանք անում ես, որպեսզի Աստծու կամքին հնազանդ կյանքով ապրես, ապա քո ո՛չ մի սայթաքումն ու թերացումը և, առավել ևս, քո անցյալի մեղքերն ու սխալները չեն կարող քեզ հեռացնել Տեր Աստծու սիրուց։ 

Նա հե՛նց այդպիսի մարդկանց է փնտրում, որպեսզի Իր Շնորհքի Հոգով զորացնի, փոխակերպի և դարձնի Քրիստոսի նվիրյալ ու հավատարիմ աշակերտները։ Դու ճի՛շտ տեղում ես և կարող ես սիրտդ բացել Նրա առջև ու օգնություն խնդրել Տիրոջից քո սայթաքումների ու տկարությունների ժամանակ։ Նա շատ մոտ է քեզ։ Տերը շատ լավ գիտի քեզ մոտենալու բոլոր ճանապարհները․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: