• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 15 հլս 2022 թ.

Աստված միշտ պահում է քեզ տված Իր խոստումները

Հրապարակման ամսաթիվ 15 հլս 2022 թ.

«Եվ Աստված ասաց. «Երկիրը թող կանաչ խոտ աճեցնի, սերմ տվող խոտ և պտղաբեր ծառ, որ պտուղ տա՝ իր տեսակի պես, որի սերմը իր մեջ լինի երկրի վրա»։ Եվ այդպես եղավ։ Երկիրը կանաչ խոտ աճեցրեց, սերմ տվող խոտ՝ իր տեսակի պես, և պտղաբեր ծառ, որի սերմը իր մեջ է՝ իր տեսակի պես։ Աստված տեսավ, որ բարի է» (‭‭Ծննդոց‬ ‭1.11-12‬)։

 

Սիրելի՛ Ընկեր, հենց այն նույն պահից սկսած, որ Աստված խոսեց այս հրամանը, այլ խոսքերով ասած, աշխարհի արարչագործության հենց սկզբից Երկիրը չի դադարել բույսեր ունենալուց և սերմեր տալուց։ Բնությունը երբեք չի դադարել աճել ու զարգանալ։ Փաստն այն է, որ մեր մոլորակի բնությունն ու ողջ տիեզերքը շարունակում են հնազանդվել Աստծո գերադաս հրամանին՝ այն Խոսքին, որը դուրս է եկել այն մեկի շուրթերից, Ով ողջ արարչագործության Հեղինակն է։

Եթե դու համաձայն ես տեր Աստծո սկզբունքների հետ, հավատում ես Նրա Խոսքի բացարձակ ճշմարիտ լինելուն և Նրա կամքին համահունչ ես քայլում քո երկրային ընթացքի մեջ, ապա կարող ես վստահաբար համոզված լինել, որ աստվածաշնչյան այս խոստումները իրականություն են դառնալու քո կյանքում…

 

  • Նրա բերանից դուրս եկած խոսքը ապարդյուն չի վերադառնա մինչև չկատարի ու ավարտին հասցնի այն ամենը, ինչի համար որ ուղարկվել է։ (տե՛ս ‭‭Եսայի‬ ‭55.11‬ խոսքը)։ 

 

  • Եթե Աստված քեզ Խոսք է ուղարկել, ապա այն անպայման կիրականանա քո կյանքում։  

           (տե՛ս ‭‭Ամբակում‬ ‭2.3 խոսքը)։

 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Քրիստոսի աշակերտները մեծ օրհնության մեջ են ապրում և լցված Նրա կյանքով։ Մեր կյանքի բարգավաճումն ու հաջողվածությունը այս աշխարհի չափանիշներով մեծարվելն ու բարգավաճելը չէ, այլ Տեր Հիսուսի հանձնարարած գործը հաջողությամբ իրագործելը և հանուն Նրա Արքայության պտուղներ բերելը։ Հավատում եմ, որ դու նույնպես Աստծո շնորհքի և զորության զորավոր վկան ես դառնալու։ Տեղ մի՛ տուր մտքերիդ մեջ ծնվող կասկածներին։ Վախերիդ առաջ փակի՛ր հնարավոր բոլոր դռները։ Եղի՛ր կարգապահ հավատացյալ և Աստծո գործի հավատարիմ մշակ, ու վստահաբար կարող եմ ասել, որ տեսնելու ես Աստծո խոստումների իրականացումը քո կյանքում։ 

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես