July 23

Գլխավոր | Հրաշքներ | Աստված միշտ հավատարի՛մ է Իր խոստումներին։

Աստված միշտ հավատարի՛մ է Իր խոստումներին։

Սիրելի բարեկամ, ո՞ւմ ես վստահում քո կյանքում։ Օրինակ, երբ կարիք կա, որ երեխայիդ թողնես ինչ-որ մեկի մոտ կամ տանդ բանալիները տաս որևէ մեկին, ով պետք է որոշակի ժամանակ հետևի տանը մինչև վերադառնաս։ Ի՞նչ չափանիշներով ես ընտրում, թե ում կարելի է վստահել և ում՝ ոչ։ 

Կարծում եմ, որ ցանկացած մեկին վստահելու համար մենք նախ պետք է վստահ լինենք այդ մարդու ազնվության մեջ. Արդյոք նա այնպիսի մարդ է, ով պահում է իր տված խոստումները։ Արդյոք նրա ասածները համապատասխանո՞ւմ են նրա ապրած կյանքին։ Արդյոք տվյալ մարդը սկզբունքայի՞ն է առօրյա կյանքում։ Իսկ ինչպե՞ս է նա իրեն պահում, երբ որևէ շահ չունի քեզնից կամ երբ դու չես կարող փոխհատուցել նրա տրամադրած օգնությունը։ Այս և նման այլ հարցերի պատասխանները խոսում են մարդու ազնվության և ձեր մտերմության հանդեպ ունեցած անկեղծ նվիրման մասին։ 

Աստված Մեկն է, Ով կատարելապես հավատարիմ է։ Աատվածաշնչի ցանկացած պատմության մեջ մենք կարող ենք տեսնել, որ Նա պահում է Իր խոստումները։ Ե՛կ քննենք այս զորավոր ճշմարտությունները. 

‭‭Եսայիա‬ ‭55․11. ‬ ‭«‬‬․․․այնպես էլ կլինի իմ բերանից դուրս եկած խոսքը. նա ապարդյուն չի վերադառնա ինձ մոտ, այլ կկատարի իմ փափագը և հաջողություն կունենա այն բանում, ինչի համար ես ուղարկել եմ նրան»։

‭‭Երեմիա‬ ‭1․12‬. «Եվ Տերն ասաց ինձ. «Լավ տեսար, որովհետև ես պիտի հսկեմ Իմ խոսքը, որպեսզի կատարեմ այն»։”‬

Հեսու 21․45. «Ոչ մի բան պակաս չմնաց այն բոլոր բարի խոսքերից, որ Տերն ասել էր Իսրայելի տան համար. բոլորը կատարվեցին»։ 

Աստծո համար թանկ ու սիրելի *|FNAME|*, տեսնո՞ւմ ես, որ  Աստված արտաբերած ցանկացած խոստում ոսկուց էլ թանկ է, և Նա կատարելու է այն, ինչ ասել է և խոստացել։ Դու կարող ես վստահ լինել Նրա Խոսքի վրա։ Այն միշտ իրականացել է և իրականանալու է նաև քո պարագայում։ 

Ե՛կ միասին գոհանանք Տիրոջից այս աղոթքով. «Տե՜ր, շնորհակալ եմ Քեզ Քո Խոսքի համար։ Շնորհակալ եմ, որ Քո Խոսքերը երբե՛ք առանց արդյունքի չեն վերադառնում Քեզ, այլ իրականացնում են Քո կամքը և հաջողվում այն բանի մեջ, որի համար Դու դրանք ուղարկում ես։ Ես հավատո՛ւմ եմ Քո խոստումներին։ Ես վստահո՛ւմ եմ Քո հավատարմությանը։ Դու անելու ես այն ամենը, ինչ ասել ես։ Տո՛ւր ինձ իմաստություն հասկանալու, թե որո՞նք են Քո խոստումները ժառանգելու պայմանները։ Աղոթում եմ Տեր Հիսուսի անունով։ Ամե՛ն»։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: