2021-03-24

Գլխավոր | Հրաշքներ | Աստված մի՛շտ է հասանելի…

Աստված մի՛շտ է հասանելի…

Աստված հասանելի է ցանկացած պահի՝ գիշեր և ցերեկ:

Ես շատ եմ սիրում կարդալ «Քո հրաշքն` ամեն օր» ուղերձների արձագանքները դրանք ընթերցող մարդկանց կողմից։ Շատ կուզեմ, որ գրեք մեկնաբանություններում կամ գրեք ինձ անձնական նամակով, քանի որ այդ վկայությունները կարող են քաջալերանք լինել մյուսների համար, ինչպես նաև մեր Տեր Աստծո սուրբ անունը փառավորելու հիանալի պատճառ դառնալ։ 

Վերջերս մի երիտասարդ կին էր գրել ինձ և ասում էր, որ «Քո հրաշքն` ամեն օր» ուղերձները հատուկ իր և իր նման մարդկանց համար են։ Նա խորը մերժվածության և հուսահատության մեջ էր, սակայն այս ուղերձները լույսի շող էին բերել նրա կյանքում։ Մեկ ուրիշը վերջերս վկայեց, որ հրաշալի է օրը սկսել՝ Աստծո Խոսքի թարմ ու քաջալերող սնունդն ընդունելով։ 

Ես իմ ամբողջ էությամբ համոզված եմ, որ յուրաքանչյուր քրիստոնյա հավատացյալ պետք է իր օրը սկսի հոգևոր առանձնացումով, որի մեջ կներառվի աղոթքը, Աստծո Խոսքի ընթերցանությունը և լռության ու մտորումների ժամանակահատվածը: Մեր Տեր Աստծո հետ զրույցին ժամանակ հատկացնելու և Նրանից լսելու փորձառությունը, իրապես, Տիրոջ հետ մտերմության ամուր և խորը հիմքերից մեկն է: Սակայն սա չպետք է սահամանափակվի առավոտյան առանձնացված մի ժամանակահատվածով միայն:

Տերը քեզ հետ կլինի, եթե անգամ բոլոր մարդիկ հրաժարվեն քեզնից։ Աստված հավատարիմ է։ Նա կշարունակի հավատարիմ մնալ, և միշտ կարող ես հույսդ Նրա վրա դնել, որովհետև Նա միշտ և ամեն ժամանակ հասանելի է քեզ։

Սա անհերքելի ճշմարտություն է։ Աստված հասանելի է  ցանկացած պահի՝ գիշեր և ցերեկ, միշտ և ամեն րոպե: Նա ոչ ննջում է և ոչ էլ քնում (Սաղմոս 121.4): Նրա հայացքն ուղղված է դեպի քեզ: Նա գիտի` դու երբ ես նստում և երբ ես վեր կենում (Սաղմոս 139.2-5):

Սաղմոս 46.1 խոսքում կարդում ենք․

«Աստված ապավեն և զորություն է մեզ համար. Նա արագահաս օգնական է եղել նեղությունների մեջ»։

Սիրելի բարեկա՛մ, տեսնո՞ւմ ես՝ Աստված հասանելի է ամեն ակնթարթ հենց քո աղոթքների շնորհիվ՝ շաբաթը յոթ օր, օրը` քսանչորս ժամ: Աղոթքը մեր ուղիղ կապն է Տեր Աստծո հետ: Եթե կուզես, ե՛կ միասին գահոնանք Նրանից՝ այս աղոթքը միասին անելով․ «Տե՛ր, շնորհակալ եմ, որ ամեն րոպե և միշտ հասանելի ես ինձ համար: Շնորհակալ եմ, որ հոգ ես տանում ինձ համար, և գիտես այն ամենն, ինչի միջով հիմա ես անցնում եմ: Դու այնքա՜ն հավատարիմ ես, իմ Հիսո՛ւս, ես սիրում եմ Քեզ:Աղոթում եմ Քո սքանչելի անունով։ Ամեն»։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Արման Մանուկյան

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: