2021-04-09

Գլխավոր | Հրաշքներ | Աստված կամենում է հաղորդակցվել քեզ հետ։

Աստված կամենում է հաղորդակցվել քեզ հետ։

Գիտեի՞ք, որ Աստված Խոսքն է։ Աստվածաշունչն է խոսում այդ մասին․ «Սկզբում էր Խոսքը, և Խոսքն Աստծու մոտ էր, և Խոսքն Աստված էր» ‭‭(Հովհաննես ‭1․1‬)։

Եթե Աստված Խոսքն է, ուրեմն բնական է, որ Նա ցանկանում է խոսե՛լ։ 

Եդեմի պարտեզում, նախքան մարդու անկումը, Աստված ամեն օր զբոսնում և զրուցում Ադամի ու Եվայի հետ։ Մինչ օրս Նա նույն փափագն ունի Իր զավակներից յուրաքանչյուրի առումով․․․ և, ուրեմն, Նա ուզում է զրուցել նաև քեզ հետ, Աստծո համար թանկ ու սիրելի զավակ։

Աստված ուզում է հաղորդակցվել քեզ հետ քո օրվա ցանկացած պահի։ Իհարկե, ինչպես յուրաքանչյուր ծնող,  Նա նույնպես մեծ բավականություն է ստանում, երբ դու ես զրուցում Իր հետ։ Բայց նաև սիրում է, երբ Ինքն է խոսում քեզ հետ, ասում քեզ այն ամենը, ինչն Իր սրտում կա քեզ հետ ու քո կյանքի իրավիճակների հետ կապված։ Նա սիրում է, երբ քեզ հետ զրուցում է քո հանդեպ և քո շրջապատի մարդկանց հանդեպ Իր սիրո մասին։ 

Իսկ դու ուզո՞ւմ ես լսել Նրան։ Դու փափագո՞ւմ ես, որ քո և քո Աստծո միջև կայանա այս հաղորդակցությունը։ Եթե այո, ապա պարզապես բացի՛ր սիրտդ Նրա առջև։ Քո հոգևոր լսողությունը դարձրո՛ւ ընկալունակ Նրա ձայնի հանդեպ։ Կենտրոնացրո՛ւ մտքերդ Տեր Հիսուսի վրա և շատ պարզ կերպով լսի՛ր Նրան։ 

Աստված սիրում է քեզ, սիրելի բարեկամ, և Նա սիրում է հաղորդակցվել քեզ հետ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: