Սիրելի՛ բարեկամ, գիտե՞ս արդյոք, որ Աստված նաև Իր Խոսքն է։ Սա, անշուշտ, տարօրինակ է հնչում, սակայն հե՛նց Աստվածաշունչն է խոսում այդ մասին․ «Սկզբում էր Խոսքը, և Խոսքն Աստծու մոտ էր, և Խոսքն Աստված էր» (Հովհաննես 1․1)։
Եթե Աստված Խոսքն է, ուրեմն բնական է, որ Նա ցանկանում է խոսե՛լ քեզ հետ։
Եդեմի պարտեզում՝ նախքան մեղքի պատճառով մարդու անկումը, Աստված ամեն օր զբոսնում և զրուցում էր Ադամի ու Եվայի հետ։ Մինչ օրս Նա նույն փափագն ունի Իր զավակներից յուրաքանչյուրի առումով․․․ և, ուրեմն, Նա ուզում է զրուցել նաև քեզ հետ։
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված ուզում է հաղորդակցվել քեզ հետ օրվա ցանկացած պահին։ Տեր Հիսուսը սովորեցնում էր, որ Աստված մեր Հայրն է։ Իհարկե, ինչպես յուրաքանչյուր ծնող, Նա նույնպես բավականություն է ստանում, երբ Իր զավակը զրուցում է Իր հետ։ Բայց նաև սիրում է, երբ Ինքն է խոսում մեզ հետ։
Քո երկնային Հայրը փափագում է կիսվել քեզ հետ այն ամենով, ինչ Իր սրտում կա քո կյանքի և քո իրավիճակների առնչությամբ։ Նա սիրում է, երբ քեզ հետ զրուցում է քո և քո շրջապատի մարդկանց հանդեպ Իր սիրո մասին։
Իսկ դու ուզո՞ւմ ես լսել Նրան։ Դու փափագո՞ւմ ես, որ քո Տեր Աստծու և քո միջև կայանա այս հաղորդակցությունը։ Եթե այո, ապա պարզապես բացի՛ր սիրտդ Նրա առջև։ Ճանաչի՛ր Աստվածաշնչի մեջ բացահայտված Աստծու կամքը։ Հնազանդվի՛ր Նրա պատվիրաններին։ Մոտեցի՛ր Նրան այդ հնազանդության շնորհիվ, և Քո հոգևոր լսողությունը դարձրո՛ւ ընկալունակ Նրա ձայնի հանդեպ։ Կենտրոնացրո՛ւ մտքերդ Տեր Հիսուսի վրա և շատ պարզորոշ կերպով լսի՛ր Նրան քո սրտի մեջ։
Աստված սիրում է քեզ և Նա սիրում է հաղորդակցվել քեզ հետ։ Իսկ դո՞ւ․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը