July-10

Գլխավոր | Հրաշքներ | Աստված Իր որոշած ժամանակին ամեն բան շատ գեղեցիկ կերպով է անում

Աստված Իր որոշած ժամանակին ամեն բան շատ գեղեցիկ կերպով է անում

«Նա ամեն բան պատշաճ է արել իր ժամանակին» (‭‭Ժողովող‬ ‭3.11‬): 

Սիրելի՛ բարեկամ, նկատե՞լ ես, որ մեր կյանքում անհամբերությունը բազմաթիվ խնդիրների և հոգեբանական պոռթկումների պատճառ կարող է դառնալ։ Անհամբերությունը մեր մեջ մեծ ցանկություն է ծնում, որպեսզի կատարվի այն, ինչի ժամանակը դեռ չի հասունացել կամ ինչը մենք շատ ենք ուզում, որ տեղի ունենա։

Աստված երբեմն մեր աղոթքներին ուշ է պատասխանում, երբեմն շատ ուշ, բայց ոչ երբեք՝ ուշացած։ Նա երբե՛ք հետ չի ընկնում իրադարձությունների ընթացքից։ Նաև քո պարագայում Նա երբե՛ք չի ուշանում և ունի Իր կատարյալ ժամանակացույցը։ 

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, քո օրհնություններն իրենց հատուկ տեղն ունեն Աստծո օրացույցում։ Դրանք ճանապարհին են։ Եթե տեսիլքը ուշանում է, սպասի՛ր նրան, որովհետև անպատճառ պիտի գա և չի ուշանա։ (Տե՛ս ‭‭Ամբակում‬ ‭2.3‬ խոսքը)

Ամբողջ խնդիրը Աստծո օրհնությունները ընդունելու մեր կարողության և դրանց պատրաստ լինելու մեջ է։ Արդյոք մենք սովորո՞ւմ ենք այն դասերը, որոնք Տերն է մեզ փորձում սովորեցնել, երբ ուշացնում է մեր աղոթքի պատասխանը։ Արդյոք մեր խնդրանքն Աստծո կամքի մե՞ջ է։ Արդյոք մենք վստահո՞ւմ ենք Նրա կամքի բարության դրսևորումներին։ Արդյոք մենք խնդրում ենք եսասիրակա՞ն շարժառիթներից դրդված, թե՞ Աստծո ծրագրին ու դրանում մեր ներգրավվածությանը համահունչ կերպով։ 

Մեր գործը, մեր բարժինը Աստծո կամքի մեջ ապրելն է և մեր սրտի փափագներն ու ցանկությունները մեր երկնային Հոր առջև բացելը։ Աստված ունի Իր կատարյալ ժամանակացույցը։ Նա լավագույնն է ուզում մեզ համար։ Նա գիտի Իր զավակներին օրհնել և սիրո ու հոգատարության գործեր անել մեր կյանքում։ Մենք պետք է համբերությամբ սպասենք ու չթուլանանք Նրա կամքի հանդեպ մեր հավատարմության հարցում։

Առաջարկում եմ աղոթել ինձ հետ միասին այս աղոթքով. «Սիրելի՛ Հայր, հավատում եմ, որ Դու իմ կյանքում ճիշտ ժամանակին ամեն բան գեղեցիկ կերպով ես իրագործելու։ Ես վստահում եմ Քեզ։ Ես հույսով սպասելու եմ Քո միջամտությանն ու Քեզ ուղղված իմ աղոթքների պատասխաններին։ Լցրո՛ւ ինձ համբերությամբ և Քո բարի կամքի հանդեպ վստահությամբ։ Հավատում եմ, որ ինձ համար Քո պատրաստած օրհնություններն արդեն ճանապարհին են։ Դու գիտես ժամերն ու ժամանակները, և ես այլևս հոգս չեմ անելու աղոթքներիս ուշացած պատասխանների համար։ Աղոթում եմ Տեր Հիսուսի անունով։ Ամե՛ն»։ 

Թույլ տուր, որ հենց այս պահին Աստծո խաղաղությամբ լցվի քո սիրտը։ Նա ամեն բան համահունչ է արել, անում է ու դեռ անելու է քո կյանքում․․․ Ի՛ր ճիշտ ժամանակին։ 

Օրհնված և ուրախությամբ լեցուն օր եմ մաղթում քեզ։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: