March-20 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Աստված Իր Եկեղեցում հաստատում է միայն հավատարիմներին

Աստված Իր Եկեղեցում հաստատում է միայն հավատարիմներին

Հավատք և հավատարիմ հասկացությունները փոխկապակցված են։ Մարդը չի կարող հավատք ունենալ և չլինել Տեր Աստծու սկզբունքներին հավատարիմ։ Հավատարմությունը հավատքի պտուղն է։ Կա՞ հավատք, կլինի նաև հավատարմություն Տեր Աստծուն։ Չկա՞ հավատարմություն, ուրեմն հավատքը կեղծ է և մեռած։

Սիրելի՛ բարեկամ, գիտե՞ս արդյոք, որ Աստված սիրում է քեզ անսահման մեծ սիրով։ Նրա սերն անհնար է չափել։ Սակայն մենք կարո՛ղ ենք Տեր Աստծու սիրո մասին պատկերացում կազմել հանուն մեր փրկության Նրա կատարած զոհի շնորհիվ։ Աստված այնքա՜ն շատ է սիրում յուրաքանչյուր մարդու, որ Իր ամենաթանկը՝ Իր միածին Որդուն զոհեց, որպեսզի մենք հավատանք Նրան և ընդունենք փրկությունը՝ հավիտենական կյանքի պարգևը։

«Այսուհետև, եղբայրնե՛ր, մեզ համար աղոթե՛ք, որպեսզի Տիրոջ խոսքը տարածվի ու ամեն տեղ փառավորվի, ինչպես ձեզ մոտ, և որպեսզի անօրեն ու չար մարդկանցից ազատվենք, որովհետև ոչ բոլորը հավատ ունեն։ Բայց Տերը հավատարիմ է. Նա ձեզ կհաստատի և կպահի չարից։ Տիրոջով վստահություն ունենք ձեզ վրա, որ այն, ինչ ձեզ պատվիրեցինք, անում եք ու կանեք։ Իսկ Տերը թող ձեր սրտերը ուղղի դեպի Աստծու սերն ու Քրիստոսի համբերությունը» (Բ Թեսաղոնիկեցիս 3.1-5

Աստված որոշ մարդկանց հաստատում է հավատքի կյանքում և Իր եկեղեցու մեջ, իսկ որոշներին՝ մերժում ու հեռացնում Իր ներկայությունից։ Ինչո՞ւ։ Յուրաքանչյուր խելամիտ մարդու պետք է հետաքրքրի այս հարցի պատասխանը։ Արդյոք ես ընդունելի՞ եմ Տեր Աստծու համար։ Այն, թե ինչ կարծիք ունեմ ինքս իմ մասին, կարևոր է, սակայն իմ կարծիքը չի որոշելու իմ հավիտենական ճակատագիրը, այլ՝ Տեր Աստծու կարծիքն ու գնահատականը։ Իսկ ի՞նչ չափանիշների հիման վրա է Նա գնահատում մարդկանց։

«Ոչ թե ամեն Ինձ “Տե՛ր, Տե՛ր” ասողն է Երկնքի Արքայություն մտնելու, այլ նա, ով կատարում է Իմ Հոր կամքը, որ Երկնքում է։ Այն օրը շատերն ինձ կասեն. “Տե՛ր, Տե՛ր, չէ՞ որ Քո անունով մարգարեացանք, Քո անունով դևեր հանեցինք և Քո անունով շատ հրաշքներ գործեցինք”։ Ես էլ այն ժամանակ նրանց կհայտնեմ. “Ես ձեզ երբեք չեմ ճանաչել. Ինձանից հեռացե՛ք, ո՛վ անօրենություն գործողներ» (Մատթեոս 7.21-23):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տերն Իր Եկեղեցում հաստատում է հավատարիմներին։ Ո՛չ քո եկեղեցի գնալը, ո՛չ քո բարեգործությունները, ո՛չ էլ անգամ ծառայություններն ու քո միջոցով Սուրբ Հոգու պարգևների գործելը դեռ չեն խոսում այն մասին, որ դու ընդունելի ես Տեր Աստծու համար։ Ամեն բան որոշում է քո հավատքն Աստծու Խոսքի հանդեպ և քո հավատարմությունն Աստծու կամքին։ 

Քրիստոսին «Տեր» կարող են ասել շատերը՝ անգամ անօրենություն գործող մարդիկ։ Սակայն հավատարիմները Նրան ոչ միայն «Տեր» են ասում, այլև ապրում են՝ իրենց Տիրոջ կամքը կատարելով։ 

Աստված հավատարիմ է և հաստատում է հավատարիմների ընթացքը։ Աստված հավատարիմ է Իր Խոսքի սկզբունքներին և հավատարիմներ է փնտրում, որոնց կզորացնի ու կօրհնի։ Աստված հավատարիմ է և մեկ ակնկալիք ունի Իրեն ծառայող յուրաքանչյուր մարդուց․ «Արդ տնտեսներից այն է պահանջվում, որ յուրաքանչյուրը հավատարիմ լինի» (Ա Կորնթացիս 4․2):

Իսկ դու ծառայո՞ւմ ես Աստծուն։ Դու նվիրվե՞լ ես Նրա գործն այս երկրի վրա շարունակելու առաքելությանը։ Դու տնտե՞ս ես։ Դու հավատարի՞մ ես․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: