• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 29 ապր 2023 թ.

Աստված բարի է քո հանդեպ

Հրապարակման ամսաթիվ 29 ապր 2023 թ.

Սիրելի՛ Ընկեր, տիեզերքի Արարիչ Տերը դաժան ու անկանխատեսելի հայր չէ, ինչպես ոմանք են մտածում: Ընդհակառակը, Աստված, Ով ստեղծել է քեզ, անսահման սիրով սիրում է քեզ, բարի է, հատուկ ծրագիր ունի քո փրկության ու Իր հետ քո մտերմության վերաբերյալ և ոչ մի կերպ մտադրված չէ վնասել քեզ ու բարդացնել քո կյանքը:

Աստվածաշնչում այնքա՜ն շատ խոսքեր կան, որոնք խոսում են մեր հանդեպ Տեր Աստծու բարության, ողորմության և սիրո մասին: Ահա դրանցից մի քանիսը.

«Տե՛ր, Քո ճշմարտությունը մինչև երկինք է հասնում, և Քո հավատարմությունը՝ մինչև ամպերը» (Սաղմոս 36․5):

«Բայց դու, Տե՛ր, մի՛ հեռացրու ինձնից Քո գթությունը. Քո ողորմությունն ու հավատարմությունը թող միշտ պաշտպանեն ինձ» (Սաղմոս 40.11

Նրա բարության և սիրո միջոցով դու կարող ես փրկվել և նույնիսկ բժշկություն ընդունել, և դա ոչ թե քո սեփական գործերի շնորհիվ է, այլ՝ Նրա ողորմության (տե´ս Տիտոս 3․5

Այսօր քաջալերում եմ քեզ հավատալ ու համոզվածությամբ վստահել Տեր Աստծու բարությանը՝ Նրա, Ով փափագում է անպատմելի հրաշքներ գործել քո կյանքում՝ բժշկել քեզ, ազատել ընկճվածության ծանր բեռից, լցնել քեզ հույսով, վերականգնել քո ընտանիքը, կյանքդ լցնել ուրախությամբ ու իմաստով և նման շատ այլ բարիքներ պարգևել քեզ: Սակայն ամենամեծ պարգևը, որ Տերը ուզում է, որպեսզի ընդունես Իր ձեռքից, դա հավիտենական կյանքն է, որի համար Գողգոթայի խաչի վրա Նա վճարել է Իր ամենաթանկը՝ Իր միածին Որդու կյանքը․․․

Աստվածաշունչն ասում է, որ գողը (սատանան) գալիս է միայն գողանալու, սպանելու և կործանելու համար, իսկ Տեր Հիսուսն եկավ, որպեսզի մենք կյանք ունենանք և լիառատ կերպով ունենանք այն: Այսօր մի կողմ դիր բոլոր կասկածներդ ու սխալ պատկերացումներդ և հավատա, որ Տեր Հիսուսը գործելու է քո կյանքում, և դու  վերականգնելու ես այն ամենն, ինչը թշնամին գողացել է քեզնից։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, ե՛կ միասին աղոթենք Սաղմոս 85․7 խոսքի համաձայն. «Մեզ ցո՛ւյց տուր Քո ողորմությունը, Տե՛ր, և տո՛ւր մեզ Քո փրկությունը, խնդրում ենք՝ բժշկի՛ր մեզ և միջամտի՛ր մեր կյանքի բարդ իրավիճակներին։ Տեր Հիսուսի անունով ենք աղոթում։ Ամե՛ն»։Սիրով քեզ հետ կիսվում եմ նաև Աստծո բարության մասին իմ այս պատգամով, որը  «Ճանաչե՛նք Աստվածաշնչի Աստծուն» պատգամների շարքի մաս է կազմում։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես