• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 15 ապր 2024 թ.

Աստված արդարացնում է քեզ

Հրապարակման ամսաթիվ 15 ապր 2024 թ.

Հետզհետե ավելի ու ավելի շատ եմ հանդիպում մարդկանց, որոնք բախվել են ցածր ինքնագնահատականի խնդիրների կամ կաղում են ինքնավստահության հարցում: Այս մարդիկ միշտ դժգոհ են իրենցից, միշտ մտածում են, թե ոչ մի լավ բանի արժանի չեն, և մյուսներն իրենց չեն սիրում։ Նրանք ասես անկարող լինեն իրենց ներելու, ընդունելու և հավատալու այն սիրուն, որով Աստված է իրենց սիրում (տե՛ս Մատթեոս 19.19 խոսքը):

 

Սիրելի՛ Ընկեր, առաջիկա յոթ օրերին միասին զրուցելու ենք հենց այս թեմայի շուրջ: Եվ ես աղոթում եմ, որ ուղերձների այս շարքն օրհնություն դառնա քեզ համար կամ քո սիրելիներից ու մտերիմներից այն մարդկանց համար, որոնք կարիք ունեն լուծելու ցածր ինքնագնահատականի և ինքնավստահության բացակայության խնդիրները։ 

 

«Ո՞վ է, որ Աստծու ընտրյալներին մեղադրելու է. Աստված է, որ արդարացնում է» (Հռոմեացիս 8.33

 

Երբ մարդը հավատում է Տեր Հիսուս Քրիստոսին՝ Նրա Խոսքին հնազանդվելու պատրաստ հավատքով, Աստված արդարացնում է տվյալ մարդուն իր ունեցած հավատքի շնորհիվ։ Եվ եթե դո՛ւ էլ ոչ միայն հավատում ես, որ Աստված կա, այլև հավատում ես Նրա Խոսքին և մղում ունես այս երկրի վրա Նրա կամքը կատարող ու Նրա Խոսքին հնազանդվող հավատացյալ լինելու, ապա Տերը ոչ միայն արդարացնում է քեզ, այլև ազատագրում է քեզ․

  • Քո անցյալի ամոթից,

  • Վատ խոսքերից ու անեծքներից, որ ասվել են քո հասցեին,

  • Դատապարտության խոսքերից և ինքնադատապարտության մտքերից, որոնք քեզ հանգիստ չեն տալիս:

 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, Տեր Հիսուսն ազատում է քեզ և արդարացնում։ Նրա ձայնն ավելի ուժեղ է, քան քեզ մեղադրող բոլոր ձայները:

 

Սա նշանակում է, որ․

 

  • Քո անցյալի սխալների ամոթն այլևս իշխանություն չունի քեզ վրա։

  • Դու ներված ես, մաքուր, ձյան պես սպիտակ ու մեղքի իշխանությունից ազատագրված։

  • Դու արդարացված ես, դու Քրիստոսի աշակերտն ես ու Տեր Աստծու զավակը։ 

 

Թույլ մի՛ տուր, որ քեզ կոտրեն մյուսների մեղադրանքները, բամբասանքներն ու չարի ուղարկած ստության մտքերը։ Այս առավոտ արդարության արեգակն է ծագում քո կյանքի վրա։ Հավատա՛ Տեր Հիսուսի խոսքերին։ Վստահի՛ր Նրա ներմանն ու արդարացմանը և վայելի՛ր կյանքը Տեր Հիսուս Քրիստոսի պարգևած ազատության մեջ։ 

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես