• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • JA Japanese
    • KO Korean
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 4 փտր 2025 թ.

Աստված անտարբեր չէ քո վշտի հանդեպ

Հրապարակման ամսաթիվ 4 փտր 2025 թ.

Մենք շարունակում ենք ուղերձների նոր շարքը, որը կրում է «Քո անհուսության բժշկությունը» անվանումը։ Մի տարածված մոլորություն կա, որն ուզում եմ այսօր բացահայտել Աստծու Խոսքի սփռած լույսի շնորհիվ։ Հատկապես տառապանքով ու ցավով անցնող մարդիկ կարծում են, թե Աստված մոռացել է իրենց և անտարբեր է իրենց վշտի ու խնդիրների հանդեպ։

Սիրելի՛ Ընկեր, սակայն Աստվածաշունչը բացարձակապես այլ կերպ է ներկայացնում Արարիչ Աստծուն։ Աստված գթասիրտ է ու ողորմած, համբերատար ու քաղցրությամբ լեցուն։ Աստված ո՛չ միայն անտարբեր չէ մարդկանց տառապանքի ու ցավի հանդեպ, այլև փնտրում է հուսահատ ու փշրված մարդկանց, որպեսզի նրանց լցնի հույսով, խաղաղությամբ և ուրախությամբ։ Տերը առանձնահատուկ վերաբերմունք ունի տառապանքով ու դժվարություններով անցնող մարդկանց հանդեպ։

 

«Տերը մոտիկ է սիրտը կոտրվածներին և փրկում է վշտաբեկ հոգիներին» (Սաղմոս 34․18):

 

«Բայց դու, ո՜վ Տեր, գթած և ողորմած Աստված ես, երկայնամիտ ես և քաղցրությամբ ու ճշմարտությամբ հարուստ» (Սաղմոս 86․15):

 

Ո՞ւմ ես դու հավատում, երբ անցնում ես ցավի ու տառապանքի ընթացքով։ Քո ներսի զգացողությա՞նն ու անընդհատ գրոհող մտքերի՞ն, որոնք ասում են, թե Աստված քեզ լքել է ու մոռացել կամ անտարբեր է քո տառապանքի հանդեպ, այլապես դու չէիր անցնի այդ ամենով։ Թե՞ հավատում ես Աստվածաշնչին և Աստծու Խոսքի փոխանցած ճշմարտություններին, որ Աստված մոտ է սրտով կոտրվածներին և ողորմած է, գթած ու քաղցրությամբ լի։

 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ Ընկեր, եթե դու անցնում ես ցավի ու տառապանքի ընթացքով, երբե՛ք չկարծես, թե Աստված մոռացել է քեզ կամ անտարբեր է քո ցավի հանդեպ։ Տեր Հիսուսը Սուրբ Հոգուն Մխիթարիչ անվանեց հե՛նց այն պատճառով, որ Նա մխիթարելու էր դժվարության ու տառապանքների միջով անցնող մարդկանց։ 

 

«Եվ արդ, այսպես է ասում Բարձրը, Բարձրյալը, հավիտենության մեջ բնակվողը, որի անունը Սուրբ է. «Ես բնակվում եմ բարձունքում և սուրբ տեղում, բայց բեկված և խոնարհ հոգի ունեցող մարդու հետ եմ լինում, որպեսզի վերակենդանացնեմ խոնարհների հոգին, վերակենդանացնեմ բեկվածների սիրտը» (Եսայիա 57․15):

 

Ես որոշում եմ կայացրել հավատալ Աստծու Խոսքին և չվստահել իմ մտքերին ու զգացողություններին։ Իսկ դո՞ւ․․․

 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես