«Թեև լեռները գնան, բլուրները վերցվեն, Իմ գթությունը քեզանից չի հեռանա, Իմ խաղաղության ուխտը չի խախտվի»,- ասում է քեզ գթացող Տերը» (Եսայի 54.10):
Սիրելի՛ բարեկամ, Աստծո սերը քո նկատմամբ կատարյալ է։ Սա նշանակում է, որ այդ սիրուն անհնարին է որևէ բան ավելացնել, որպեսզի այն ավելի լավը, ավելի խորը կամ ավելի քաղցր դառնա։ Այն կատարելապես համապատասխանում է քո բոլոր կարիքներին։
- Աստծո սերը նման է ճաքճքած, ցամաքած ու ծարավ հողի վրա թափվող հորդառատ անձրևի։
- Աստծո սերը նման է շոգ ամռանը փչող մեղմ, թարմացնող զեփյուռի։
- Այն նախանձավորությունը, որ Նա տածում է քո հանդեպ, նման է ամենադաժան ցրտաշունչ ձմռան ցրտին ջերմացնող վառարանի մեջ բոցավառվող թեժ կրակի։
Աստված սիրո՛ւմ է քեզ։
Լարի՛ր հոգևոր լսողությունդ… Պտտի՛ր հայացքդ շուրջբոլորը ու տե՛ս, որ Աստված ամենուր է՝ քո շուրջը և քո ներսում։ Ամեն առավոտ Նա քեզ Իր սիրո ուղերձն է ուղարկում բնության զարթոնքի մեջ։ «Շնորհիվ մեր Աստծու գթառատ ողորմածության՝ ծագող արեգակը կայցելի մեզ բարձունքից՝ խավարում և մահվան ստվերում նստողներին լույս տալու և մեր ոտքերը դեպի խաղաղության ճանապարհն ուղղելու» (Ղուկաս 1.78-79):
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, առաջարկում եմ քեզ այսօր նորովի ընդունել Նրա սերը՝ հավատալ այն աստվածաշնչյան ճշմարտությանը, որ Աստված սիրում է քեզ այնպիսին, ինչպիսին կաս, և փափագում է վերցնել քեզ Իր ձեռքերի մեջ ու վերականգնել այն պատկերն ու նմանությունը, որը Նա տեսել էր քեզ արարելիս։ Նա քեզ կդարձնի Իր Որդու նման, եթե միայն հանձնվես Իր ձեռքերի մեջ և թույլ տաս, որ Տերը տնօրինի քո կյանքը։ Եվ այս ամենի շարժառիթը միայն Տեր Աստծո անսահման սերն է քո հանդեպ․․․
Հավատա՛, որ Նրա սերը չունի սահման։ Կառչի՛ր այս ճշմարտությունից, որպեսզի Նրա երկնային սերը կարողանա կոտրել քո կյանքի կապանքները, կարողանա սրբել տառապանքիդ արցունքները և բժշկել քո կոտրված սիրտը։
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը