January 19

Գլխավոր | Հրաշքներ | Աստծո նպատակը քո կյանքի համար հիասքանչ է

Աստծո նպատակը քո կյանքի համար հիասքանչ է

Սիրելի՛ բարեկամ, մենք հասել ենք մեր շարքի վերջին օրվան, և այսօր ուզում եմ, որպեսզի ամրացնենք մեր մեջ Աստծո հրաշալի խոստումը, որը հաստատում է հետևյալ ճշմարտությունը՝ ամեն բան գործում է Աստծուն սիրողների բարիքի համար: Աղոթում եմ, որպեսզի այս յոթ օրերի փոխանցած ճշմարտությունները քո սիրտը լցնեն մեր երկնային Հոր բժշկարար սիրով։

Աստված հստակ նպատակ ունի քո կյանքի համար: Նա ունի նպատակ: Այն, ինչ Նա ուզում է անել քո կյանքում կարևորագույն մի հարց է, որը պետք է տաս ինքդ քեզ և նաև Նրան։

Ընթերցե՛նք այս շարքի հիմնական աստվածաշնչյան խոսքը. «Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են Նրա կամքով» (Հռոմեացիս 8․28)։ 

«Նրա կամքով․․․»։

Տեր Հիսուսի զոհաբերության շնորհիվ, Ով կենդանի հացն է Երկնքից, Նրան ընդունողները հավիտենական կյանք են ունենալու։ Սակայն հե՛նց Տեր Հիսուսն էր շեշտում, որ ոչ թե Իրեն Տե՜ր, Տե՜ր ասողները կփրկվեն, այլ նրանք, որ կատարում են երկնային Հոր կամքը (տե՛ս Մատթեոս 7:21 խոսքը)։


Տեր Հիսուսը ինձ և քեզ ցույց է տալիս Աստծո բարեհաճությանն ու օրհնությանն արժանանալու ճանապարհը: Նա մեր օրհնությունների Աղբյուրն է։ Սակայն որպեսզի մենք խմենք այդ աղբյուրից և հագենանք, որպեսզի մենք ուտենք Երկնքից իջած հացն ու կշտանանք, մենք պետք է սովորենք ճանաչել ու կատարել Աստծո կամքը, որը գրված է Նրա գրավոր Խոսքի՝ Աստվածաշնչի մեջ։

Աստվածաշունչն ասում է, որ Աստծո կամքը բարի է, հաճելի և կատարյալ (տե՛ս Հռոմեացիս 12․2 խոսքը)։

Հավատա՛, որ դու կանչված ես համաձայն Աստծո կամքի։ Դու բաժին և առաքելություն ունես Նրա հավիտենական ծրագրի մեջ։ Բայց Աստված նաև նպատակ ու ծրագիր ունի քեզ հետ այստեղ՝ այս երկրի վրա, քո երկրային կյանքի համար։ Աստված կամենում է, որպեսզի ուղղորդի քեզ, մխիթարի, առաջնորդի և քո կյանքը համահունչ ու ներդաշնակ դարձնի․ «․․․այն հավիտենական ծրագրին, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով իրագործեց։ Նրան հավատալով՝ համարձակություն ունենք վստահաբար Աստծուն մոտենալու» (Եփեսացիս 3․11-12):

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, Աստծո կամքն ու ծրագրերը քո կյանքի առումով բարի են, հաճելի ու կատարյալ։ Եթե միայն սկսես ճանաչել այդ կամքը, որը կարող ես գտնել միայն Աստվածաշնչի էջերում և Սուրբ Հոգու հետ հաղորդակցության մեջ․․․ եթե միայն սիրես Նրա կամքը և դառնաս այդ կամքը քո կյանքում ջերմեռանդ ու փափագով կիրառող Նրա աշակերտներից մեկը, ապա Աստված, որպես լավագույն և ամենահմուտ վարպետ, կսկսի գործել քո կյանքում և կերտել այն գեղեցկագույն կյանքն ու անձնավորությունը, որը Նա նախապես ծրագրել է քո պարագայում։

Դու կանչված ես Նրա կամքով․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: