January-21 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Աստծո նպատակը քո կյանքի համար հիասքանչ է

Աստծո նպատակը քո կյանքի համար հիասքանչ է

Մենք հասել ենք այս շարքի վերջին օրվան, և այսօր ուզում եմ, որ ամրացնենք մեր մեջ Աստծո հրաշալի խոստումը, որը հաստատում է հետևյալ ճշմարտությունը՝ ամեն բան գործում է Աստծուն սիրողների բարիքի համար: Աղոթում եմ, որ այս յոթ օրերի ընթացքում փոխանցված ճշմարտությունները քո սիրտը լցնեն մեր երկնային Հոր բժշկարար սիրով։

Սիրելի՛ բարեկամ, Աստված հստակ նպատակ ունի քո կյանքի համար։ Թե ի՛նչ է Նա ուզում անել քո կյանքում, կարևորագույն մի հարց է, որը պետք է տաս ինքդ քեզ և նաև՝ Աստծուն։

Ընթերցե՛նք այս շարքի հիմնական աստվածաշնչյան խոսքը. «Բայց գիտենք, որ ամեն ինչ գործակից է լինում նրանց բարիքի համար, ովքեր սիրում են Աստծուն և կանչված են Նրա կամքով» (Հռոմեացիս 8․28)։ 

«Նրա կամքով․․․»։

Տեր Հիսուսի զոհաբերության շնորհիվ, որ կենդանի հացն է՝ իջած Երկնքից, Նրան ընդունողները հավիտենական կյանքի պարգևն են ընդունում։ Սակայն հենց Տեր Հիսուսն էր շեշտում, որ ոչ թե Իրեն Տե՜ր, Տե՜ր ասողները կփրկվեն, այլ նրանք, որ կատարում են երկնային Հոր կամքը (տե՛ս Մատթեոս 7:21 խոսքը)։

Տեր Հիսուսն ինձ և քեզ ցույց է տալիս Աստծու բարեհաճությանն ու օրհնությանն արժանանալու ճանապարհը: Նա մեր օրհնությունների Աղբյուրն է։ Սակայն, որպեսզի մենք խմենք այդ աղբյուրից և հագենանք, որպեսզի ուտենք Երկնքից իջած հացն ու կշտանանք, մենք պետք է սովորենք ճանաչել ու կատարել Աստծու կամքը, որը գրված է Նրա գրավոր Խոսքի՝ Աստվածաշնչի մեջ։

Աստվածաշունչն ասում է, որ Աստծու կամքը բարի է, հաճելի և կատարյալ (տե՛ս Հռոմեացիս 12․2 խոսքը)։

Հավատա՛, որ դու կանչված ես համաձայն Աստծու կամքի։ Դու բաժին և առաքելություն ունես Նրա հավիտենական ծրագրի մեջ։ Բայց Աստված նաև նպատակ ու ծրագիր ունի քեզ հետ այստեղ՝ այս երկրի վրա, քո երկրային կյանքի համար։ Աստված կամենում է ուղղորդել քեզ, մխիթարել, առաջնորդել և քո կյանքը համահունչ ու ներդաշնակ դարձնել․ «․․․այն հավիտենական ծրագրին, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով իրագործեց։ Նրան հավատալով՝ համարձակություն ունենք վստահաբար Աստծուն մոտենալու» (Եփեսացիս 3․11-12):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստծու կամքն ու ծրագրերը քո կյանքի առումով բարի են, հաճելի ու կատարյալ։ Եթե միա՜յն սկսես ճանաչել այդ կամքը, որը կարող ես գտնել միայն Աստվածաշնչի էջերում և Սուրբ Հոգու հետ հաղորդակցության մեջ․․․ եթե միա՜յն սիրես Նրա կամքը և դառնաս այդ կամքը քո կյանքում ջերմեռանդ ու փափագով կիրառող Նրա աշակերտներից մեկը, ապա Աստված, որպես լավագույն և ամենահմուտ Վարպետ, կսկսի գործել քո մեջ և կերտել այն գեղեցկագույն կյանքն ու անձնավորությունը, որը Նա նախապես ծրագրել է քեզ համար։

Դու կանչված ես Նրա կամքով․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: