69C41A81-3500-4D1C-A16C-A09D2AF35613

Գլխավոր | Հրաշքներ | Աստծո խոստումները քեզ համար են

Աստծո խոստումները քեզ համար են

Սիրելի՛ բարեկամ, վստահաբար կարող եմ ասել, որ բոլոր այն խոստումները, որոնք Աստված տվել է քո կյանքի համար, անպայման կատարվելու են:

Նկատե՞լ ես, թե մարդիկ որքա՜ն հեշտությամբ ենք խոստումներ տալիս: Ինչ-որ մեկը մեզ ասում է. «Այո´, խոստանում եմ… Կանեմ դա այս շաբաթ»: Իսկ հետո սպասում ես մի քանի ամիս, և խոստացածն այդպես էլ իրականություն չի դառնում։ Քեզ հետ նման բան երբևէ պատահե՞լ է: Երբեմն ստացվում է, որ մենք էլ խոստանում ենք և չենք պահում մեր խոստումները:

Սակայն Աստված հավատարիմ է։ Նա մարդ չէ, որ խոստանա ու չպահի Իր խոստումը։ Նա Իր Խոսքում հայտարարում է․ «․․․այնպես էլ կլինի Իմ բերանից դուրս եկած խոսքը. նա ապարդյուն չի վերադառնա Ինձ մոտ, այլ կկատարի Իմ փափագը և հաջողություն կունենա այն բանում, ինչի համար Ես ուղարկել եմ նրան» (Եսայիա‬ ‭55․11):

Դու կարող ես համոզված լինել, որ այն ամենն, ինչ Աստված ասել է Իր Խոսքում, կատարվելու և իրականանալու է: Նրա Խոսքը հօդս չի ցնդում կամ անդարձ անհետանում: Ընդհակառակը, Աստծո Խոսքը իրագործում է այն, ինչի համար դուրս է եկել Աստծո շուրթերից, և վերադառնում է Աստծո մոտ` միայն Նրա կամքը լիարժեք կատարելուց հետո:

Ահա թե ինչու, եթե նույնիսկ մարդն ինչ-որ հարցում կասկածներ ունի Տեր Աստծու խոստումների առնչությամբ, Աստվածաշունչը վստահեցնում է, որ Աստծո Խոսքը հաջողվելու է և կատարելու է այն, ինչն Աստված է ասել:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Աստված այնքա՜ն խոստումներ ունի քեզ համար՝ փրկության խոստում (Հռոմեացիս 10․9), խաղաղության խոստում (Հովհաննես 14.27), բժշկության խոստում (Ելից 15.26) և այլն։ Եվ այս խոստումներից ոչ մեկը դատարկ խոսքեր չեն, այլ բոլորն էլ միտված են Աստծու ծրագիրը քո կյանքում իրականացնելուն:

Ես շատ քրիստոնյաների եմ ճանաչում, ովքեր սիրում են ընթերցել ու անգիր սովորել Աստծո Խոսքի այն հատվածները, որտեղ Աստված հատուկ խոստումներ է փոխանցում Իր ժողովրդին։ Սա, անշուշտ, հրաշալի է։ Սակայն իմ ճանաչած այդ մարդկանցից ոչ բոլորն են ուշադրություն դարձնում Տեր Աստծու հրաշալի խոստումների իրականացման համար անհրաժեշտ պայմաններին։

Փորձի՛ր տեսնել ու բացահայտել Աստծու խոստումների իրականացման պայմանները։ Դրանք հե՛նց այդ նույն խոստման խոսքի մեջ են։ Ընթերցի՛ր ուշադիր։ Ընթերցի՛ր փնտրելով։ Իսկ գտնելուց հետո հարցրո՛ւ ինքդ քեզ, թե արդյոք բավարարո՞ւմ ես Աստծո տվյալ խոստման պայմաններին։ Եթե ոչ, ապա փոխի՛ր կյանքդ՝ ապաշխարի՛ր և շտկի՛ր ճանապարհներդ, բնավորությունդ ու մոտեցումներդ։ Քեզ հրաշալի օրհնություններ են սպասվում, եթե բավարարես Աստծու խոստումների պայմաններին։

«Երկրպագություն պիտի անեմ Քո սուրբ տաճարի առջև և գոհություն պիտի մատուցեմ Քո անվանը Քո ողորմության համար և Քո ճշմարտության համար, որովհետև դու Քո ամեն անունից Քո Խոսքը բարձրացրիր» (Սաղմոս 138․2):

Աստծու խոստումները երաշխավորված են։ Աստված երբեք դատարկ խոսքեր չի ասում: Ամենն, ինչ Նա ասում է, չի կարող չիրականանալ, այդ թվում նաև քեզ տված Իր խոստումները․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: