August-25

Գլխավոր | Հրաշքներ | Աստծու համար չկա՛ անհնարին ոչինչ

Աստծու համար չկա՛ անհնարին ոչինչ

Սիրելի՛ բարեկամ, այսօր մենք ավարտում ենք հաշտության վերաբերյալ մեր ուղերձների շարքը, և ես հույս ունեմ, որ դրանք օգտակար եղան քեզ համար։ Ուզում եմ քաջալերել քեզ մի քանի ճշմարտություններով և խնդրել, որ այս գրառման մեկնաբանություններում գրես քո վկայությունը։  

Տեր Աստված կարողացել է հիմնովին փոխել շատ մարդկանց հարաբերությունները, և վստահ եմ, որ Նա կարող է նույնը նաև քեզ համար անել։

Եթե միա՜յն ամեն օր որոնես Աստծո հետ մտերմությունը․․․ Եթե միա՜յն ամեն օր փորձես հասկանալ Տիրոջ կամքը այն իրավիճակի համար, որին բախվել ես․․․ Եթե միա՜յն Աստծո կամքին հնազանդվելը վեր դասես քո շահից ու քեզ հարմար որոշումներից․․․ Ապա կսովորես ներել, կսովորես մերժել բացասական մտքերը, կսովորես բացահայտել կասկածի ու ատելության ծուղակները, և կյանքդ կլցվի խաղաղությամբ։ Եթե ամեն օր քայլես Աստծո հետ, ապա Նա կօգնի քեզ քո կյանքի իրավիճակներին նայել Իր տեսանկյունից։ 

Արդյոք հրաշալի չէ՞, որ Աստծու օգնությամբ մարդը կարող է ներել այնպիսի մեկին, ում երբեք չէր կարող պատկերացնել, որ կների, կամ հաշտվել այնպիսի մարդու հետ, որի դեմ տարիներ շարունակ անհաշտության պատնեշներ էր կառուցել։ Աստծու օգնությամբ մարդը կարողանում է սիրել այն մարդկանց, որոնց նախկինում չէր կարողանում սիրել։ Աստծու հետ մտերմությունը մեզ է փոխանցում Նրա որակները։ Եվ այդ որակներից ամենաակնառուն առանց որևէ նախապայմանի մարդկանց հանդեպ սիրո ու կարեկցանքի զգացում ունենալն է։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, մեր ամենօրյա ուղերձները նպատակ ունեն օգնել քեզ Տեր Աստծու հետ մտերմանալու և Նրա հետ ամեն օր քայլելու հարցում։ Աստծու հետ հարաբերությունը մեր առաջնահերթությունների մեջ պետք է լինի ամենաբարձր տեղում։ Շատերիս կյանքում առաջին կոտրված հարաբերությունը, որը բժշկության կարիք ունի, հենց Նրա՛ հետ հարաբերությունն է։ Եթե այս հարաբերությունն առողջ է, ապա մնացած բոլոր հարաբերությունները ժամանակի ընթացքում կբժշկվեն։

Տերը մեզ հաղթողներ է դարձնում, երբ մենք ամեն բանից առավել կարևորում ենք Նրան։ Ուզում եմ քաջալերել քեզ, որ ապավինես այս հուսադրող ճշմարտությանը՝ Աստծո համար չկա անհնարին ոչինչ․․․ ո՛չ անհույս ֆինանսական վիճակը, ո՛չ խորտակվող ամուսնությունը և ո՛չ էլ քո կյանքի այն խնդիրները, որոնցով անցնում ես հիմա։ Աստծու հետ որևէ իրավիճակ չի կարող անհույս լինել։ 

Ահա՛ այն խոստումը, որ Ամենակարող Աստված տվել է Իր զավակներին․ «Նրանք պիտի վերաշինեն հին ավերակները, որ պիտի վերականգնեն նախկինում ամայացած վայրերը, պիտի նորոգեն փլատակ քաղաքները և սերնդեսերունդ կործանված ամայի տեղերը» (Եսայի 61․4

Աստված քեզ սիրում է անսահման սիրով։ Աղոթում եմ, որ այսօր բարի և օրհնված օր ունենաս և վայելես հաշտության հաղթանակներդ։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: