Մենք շարունակում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Ինչպե՞ս է Աստված մխիթարում մարդկանց» անվանումը։ Այս ուղերձի մեջ մենք խոսելու ենք Տեր Աստծուց մխիթարություն ընդունելու կերպերի մասին։ Սգավորին անսահման մեծ սիրով սիրող Աստված հատուկ հոգացել է, որ Իր հետ հաշտվելուց հետո մարդն ունակ լինի Իրենից մխիթարություն ընդունելու։
Սիրելի՛ բարեկամ, մենք մխիթարություն ենք ստանում առաջին հերթին Աստծու Խոսքի մեջ տեղ գտած խոստումների միջոցով։ Իմ դժվարությունների մեջ աստվածաշնչյան խոստումները մեծագույն հույս ու օրհնություն են եղել ինձ համար։ Անշուշտ, Աստծու Խոսքի մխիթարությունն ընդունելու համար պետք է նախ ընթերցել Աստվածաշունչը և հավատալ այնտեղ գրված Տեր Աստծու խոստումներին։
«Երկրպագություն պիտի անեմ Քո սուրբ տաճարի առջև և գոհություն պիտի մատուցեմ Քո անվանը Քո ողորմության համար և Քո ճշմարտության համար, որովհետև Դու Քո ամեն անունից Քո խոսքը բարձրացրիր» (Սաղմոս 138.2):
Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Աստծուց մխիթարություն ընդունելու կերպերից մեկն էլ Աստծուց ուղարկված մարդկանց կողմից հոգատար ու կարեկից վերաբերմունքը կարող է լինել։ Մենք չպետք է մերժենք մարդկանց կողմից իրական ու անկեղծ մխիթարության ջանքերը։ Աստված շատ անգամ է գործել և հիմա էլ գործում է Իր հավատարիմ ու նվիրյալ զավակների միջոցով։
«Յուրաքանչյուր ոք ինչ շնորհ ընդունել է, այն իրա՛ր մատակարարեք որպես Աստծու զանազան շնորհների բարի տնտեսներ» (Ա Պետրոս 4․10):
Եթե Տերը քեզ մոտ է ուղարկել մխիթարության հատուկ շնորհ ունեցող Իր զավակներից մեկին, ապա երբե՛ք չմերժես նրա ծառայությունը քեզ՝ սպասելով, որ միայն Աստված կարող է քեզ մխիթարել։ Աստված հաճախ է գործում Իր նվիրյալ ծառաների միջոցով։
Եվ, անշուշտ, ամենամեծ մխիթարությունը մենք ընդունում ենք, երբ Աստծու Սուրբ Հոգին՝ Մխիթարիչը, գալիս է և բնակություն է հաստատում մեր մեջ։ Աստվածաշունչը սովորեցնում է մեզ, որ Սուրբ Հոգու ներբնակությունը հնարավոր է միայն Քրիստոսին Տեր ու Փրկիչ ընդունած մարդկանց պարագայում, որոնք ապաշխարել են իրենց նախկին ապրելակերպից, հավատացել Տեր Հիսուսի ուսուցումներին և որոշում կայացրել ապրելու Նրա աշակերտի կյանքով։
«Երբ նրանք այս լսեցին, իրենց սրտում զղջացին և Պետրոսին ու մյուս առաքյալներին ասացին. «Ի՞նչ պիտի անենք, եղբայրնե՛ր»։ Պետրոսը նրանց ասաց. «Ապաշխարե՛ք, և ձեզանից յուրաքանչյուրը մեղքերի թողության համար թող Հիսուս Քրիստոսի անունով մկրտվի, և դուք Սուրբ Հոգու պարգևը պիտի ստանաք» (Գործք Առաքելոց 2․37-38):
Իսկ դու կարիք ունե՞ս Տիրոջից մխիթարություն և սփոփանք ընդունելու․․․
Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը