August-16

Գլխավոր | Հրաշքներ | Ապագան լեցուն է հույսով, երբ մենք Տեր Աստծու հետ ենք

Ապագան լեցուն է հույսով, երբ մենք Տեր Աստծու հետ ենք

Սիրելի՛ բարեկամ, այսօր ևս շարունակում ենք ուսումնասիրել Երեմիա 29․11 խոսքը և կխոսենք հույսի մասին։

Աստվածաշունչն ասում է․ «Որովհետև Ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ» (Երեմիա 29․11

Հույսը․․․ այն այնքա՜ն կարևոր է մեր կյանքերում։ Մենք հույսով լցվում ենք Աստծու ներկայության մեջ, և Նա Ինքն է այդ հույսը տալիս մեզ։

Այսօր ուզում եմ քեզ հրավիրել, որ միասին աղոթենք մեզ հույսով լցնող Աստծուն․

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, ե՛կ աղոթենք միասին․

Տե՛ր, շնորհակալ եմ, որ Քո մեջ ես լի եմ ապագայի հանդեպ մեծ ու լուսավոր հույսով։ 

Ես գալիս եմ Քեզ մոտ, քանի որ վստահ եմ, որ Քո ծրագրերն ինձ համար բարի են և ինձ համար լավագույն ընթացք են պատրաստել։ 

Դու երբե՛ք չես ստում, Տե՛ր։ Ես գիտեմ դա։ 

Դու սիրող Հայր ես և ուզում ես վերականգնել Քո զավակին ու բարձրացնել ընկած վիճակից։ 

Իմ հույսը Քեզ վրա է, Տե՛ր, քանի որ Դու հավատարիմ Աստված ես։ 

Քո ձեռքերն իրականություն են դարձնում այն ամենն, ինչ խոսել են Քո շուրթերը։ 

Դու գիտես իմ սիրտը, իմ կյանքը և իմ էությունը։
Ես իմ ամբողջ սրտով կամենում եմ հետևել Քեզ, դառնալ Քո հավատարիմ աշակերտն ու ծառայել Քեզ իմ կյանքի բոլոր օրերում։
Եվ նաև վստահում եմ Քեզ, որ Դու, իմ Տե՛ր, լավագույնս կառաջնորդես ինձ իմ այս որոշման ու փափագի մեջ։
Ինչ էլ պատահի ինձ հետ, ինչպիսին էլ լինեն իմ կյանքի իրավիճակները, միևնույն է՝ ես շարունակելու եմ առաջ ընթանալ Քեզ հետևելով։

Քո սերն ու կարեկցանքը չունեն սահմաններ․․․ Դու ինձ լցնում ես մի այնպիսի հույսով, որը վերջ չունի․․․

Եվ ես իմ ողջ էությամբ հայտարարում եմ ի լուր աշխարհի՝ Դո՛ւ ես իմ հույսը, Տե՛ր։ 

Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն։ 

(Հիմնված հետևյալ աստվածաշնչյան հատվածների վրա՝ Թվոց 23․19-20, Բ Մնացորդաց 6․15, Ողբ 3․22-23

Առաջարկում եմ այսօր լսել նաև իմ պատգամներից մեկը, որը կրում է «Ճանաչե՛նք Աստվածաշնչի Աստծուն․ Հույսի Աստված» վերնագիրը:

Օրհնված և Աստծու զորավոր ներկայությամբ լեցուն օր եմ մաղթում։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: