Սիրելի բարեկամ, այսօր ևս շարունակում ենք ուսումնասիրել Երեմիա 29․11 խոսքը, և այսօր կխոսենք հույսի մասին։
Աստվածաշունչն ասում է․ «Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ» (Երեմիա 29․11)։
Հույսը․․․ այն այնքա՜ն կարևոր է մեր կյանքերում։ Մենք հույսով լցվում ենք Աստծո ներկայության մեջ, և Նա Ինքն է այդ հույսը տալիս մեզ։
Այսօր ուզում եմ քեզ հրավիրել, որպեսզի միասին աղոթենք մեզ հույսով լցնող Աստծուն․
Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, ե՛կ աղոթենք միասին․
Տե՛ր, շնորհակալ եմ, որ Քո մեջ ես լի եմ ապագայի հանդեպ մեծ ու լուսավոր հույսով։
Ես գալիս եմ Քեզ մոտ, քանի որ վստահ եմ, որ Քո ծրագրերն ինձ համար բարի են և ինձ համար լավագույն ընթացք են պատրաստել։
Դու երբե՛ք չես ստում, Տե՛ր։ Ես գիտեմ դա։
Դու սիրող Հայր ես և ուզում ես վերականգնել Քո զավակին ու բարձրացնել ընկած վիճակներից։
Իմ հույսը Քեզ վրա է, Տե՛ր, քանի որ Դու հավատարիմ Աստված ես։
Քո ձերքերն իրականություն են դարձնում այն ամենն, ինչ խոսել են Քո շուրթերը։
Դու գիտես իմ սիրտը, իմ կյանքը և իմ էությունը։
Ես իմ ամբողջ սրտով կամենում եմ հետևել Քեզ, դառնալ Քո հավատարիմ աշակերտն ու ծառայել Քեզ իմ կյանքի բոլոր օրերում։
Եվ նաև վստահում եմ Քեզ, որ Դու, իմ Տե՛ր, լավագույնս կառաջնորդես ինձ իմ այս որոշման ու փափագի մեջ։
Ինչ էլ պատահի ինձ հետ, ինչպիսին էլ լինեն իմ կյանքի իրավիճակները, միևնույն է՝ ես շարունակելու առաջ ընթանալ Քեզ հետևելու մեջ։
Քո սերն ու կարեկցանքը չունի սահմաններ․․․ Դու ինձ լցնում ես մի այնպիսի հույսով, որը վերջ չունի․․․
Եվ ես իմ ողջ էությամբ հայտարարում եմ ի լուր աշխարհի՝ Դու ես իմ հույսը, Տե՛ր։
Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն։
(Հիմնված հետևյալ աստվածաշնչյան հատվածների վրա՝ Թվոց 23․19-20, Բ Մնացորդաց 6․15, Ողբ 3․22-23)։
Առաջարկում եմ այսօր լսել նաև իմ պատգամներից «Ճանաչե՛նք Աստվածաշնչի Աստծուն․ Հույսի Աստված» վերնագրով այս քարոզը՝
Օրհնված և Աստծո զորավոր ներկայությամբ լեցուն օր եմ մաղթում։
Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։
Դու Աստծո հրաշքն ես:
Աստված ուզում է փոխել քո կյանքը
Ստացիր ամենօրյա քաջալերանքներ
Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը