May-7

Գլխավոր | Հրաշքներ | Անգամ կրակը բացահայտում է լավագույնը?

Անգամ կրակը բացահայտում է լավագույնը?

Սիրելի՛ բարեկամ, կյանքում մեզ բազմաթիվ  փորձություններ կարող են այցելել, որոնցից ոչ մի մարդ չի կարող խուսափել։ Բայց երբ դու Քրիստոսի հանդեպ հավատքի շնորհիվ դարձել ես Աստծո զավակ, ապա իրավիճակը արմատապես ուրիշ է լինում։ Ահա թե ինչ է խոստանում Աստված Իր զավակներին․ «Երբ ջրերի միջով անցնես, Ես քեզ հետ կլինեմ, երբ անցնես գետերով, դրանք քեզ չեն ողողի, երբ քայլես կրակի միջով, չես այրվի, և բոցը քեզ չի լափի» (Եսայիա 43․2):

Կրակը մի հսկայական կործանարար ներուժ ունեցող տարերք է, որը կարող է ոչնչացնել ամբողջական տարածքներ ու մեծ վնասներ հասցնել մարդկանց։ 

Սակայն բացի կործանարար ներուժը, կրակը մեկ այլ դերակատարում ունի։ Այն զտող ու մաքրագործող, ինչպես նաև դյուրաբեկ դարձնող և ամրություն հաղորդող հատկութուններ ունի, ինչպես դա կարող ենք տեսնել ոսկու և արծաթի, երկաթի ու պողպատի պարագայում։

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տերը գիտի, որ փորձությունները, որոնց միջով անցնում ես, կարող են քեզ ընկղմել տխրության ու տրտմության մեջ: Նա ցավում ու տառապում է Իր զավակների վշտից և ցավից: Նա նաև գիտի, թե ինչպիսի «կրակներ» թույլ տա քո կյանքում, որպեսզի բացահայտի քո ներսում քնած լավագույնը՝ զտի քեզ, մաքրագործի, դարձնի հեզ ու խոնարհ և հոգևորապես ամուր ու կայուն։ 

Եթե դու Աստծո զավակ ես և Տեր Հիսուսի Քրիստոսի աշակերտ, ապա երբե՛ք մենակ չես քո փորձությունների մեջ։ Եթե անգամ քո կյանքի դժվարությունները կարելի է համեմատել կրակով վառված հնոցի հետ, ապա ուզում եմ քեզ հավաստիացնել, որ Տերը անգամ հնոցի մեջ է քեզ հետ ճիշտ այնպես, ինչպես Նա Դանիելի ընկերների հետ էր կրակով բորբոքված հնոցում: Եվ Նա երբեք թույլ չի տա, որ այնպիսի մի փորձության ենթարկվես, որը կրելն ու հաղթահարելը քո ուժերից վեր է:

Քո կյանք այցելած կրակը քո մեջ բացահայտելու է լավագույն որակները։ Տերը չի ուզում, որ դու տառապես։ Նա ամեն բան դեպի բարին է ուղղելու։ Նա քեզ հետ է։ Նա քեզ ուժ է տալիս։ Նա քեզ ելք է ցույց տալու։ 

Ե՛կ աղոթենք միասին այս աղոթքով․ «Հա՛յր, շնորհակալություն, որ կանգնած ես իմ կողքին այն բոլոր փորձությունների մեջ, որոնց միջով անցնում եմ: Ես վստահում եմ Քեզ։ Այդ փորձությունները իմ մեջ բացահայտելու են լավագույնը և այդ ամենի մեջ երևալու է քո փառքը: Շնորհակալ եմ, որ ամեն բան Քեզ սիրողների համար բարուն գործակից ես դարձնում։ Ես սիրում եմ Քեզ և վստահ եմ Քո խոստումների ճշմարիտ լինելու հարցում։ Շնորհակալ եմ այն ուժի և զորության համար, որ ստանում եմ իմ փորձությունների մեջ Քո մխիթարող ներկայությունից։ Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամեն»:

Երբ քայլում ես կրակի միջով,  դու տարվում ես  դեպի այն արտասովորը, որն Աստված ունի քեզ համար:

Այսօր լցվի՛ր Նրա ուժով:

Դու լցված ես ուժի, քաջության և զորության Հոգով:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: