December 11

Գլխավոր | Հրաշքներ | Այս շաբաթ դարձի՛ր ինչ-որ մեկի հրաշքը

Այս շաբաթ դարձի՛ր ինչ-որ մեկի հրաշքը

Սիրելի՛ բարեկամ, սուրբծննդյան տոներից առաջ մենք նոր շարք ենք սկսում, որը կրում է « Պատրաստվելով սուրբծննդյան տոներին․․․» անվանումը։ Ես իմ ամբողջ սրտով հավատում եմ, որ սուրբծննդյան տոներին պատրաստվելու լավագույն կերպը ոչ թե գնումներն են, նվերներն ու համեղ ուտեստները, այլ մեր ներքին փոփոխությունը։ Սուրբծննդյան տոների կենտրոնը Տեր Հիսուսի Քրիստոսն է։ Մենք հե՛նց Նրան պետք է մեր լավագույն նվերը մատուցենք։ Աստվածաշունչը մեզ հուշում է, թե ի՞նչն է ամենից շատ ուրախացնում մեր Տիրոջ սիրտը՝ մեր հավատքը և այդ հավատքի արդյունքում մեր փոխված կյանքը։ Հույս ունեմ, որ ուղերձների մեր այս նոր սկսվող շարքը ինձ ու քեզ կնախապատրաստի, որպեսզի սուրբծննդյան տոներին մոտենանք մեր Տեր Աստծո սիրտն ուրախացնող նվերները պատրաստած․․․

Ահա աստվածաշնչյան մի քանի խոսք, որոնց մասին կուզեմ միասին խորհենք․ 

  • Աստված սիրում է մանուկներին և նրանց, ովքեր մանուկների նման հավատք ունեն։ «Բայց Հիսուսն ասաց. «Թողե՛ք այդ երեխաներին և մի՛ արգելեք նրանց Ինձ մոտ գալ, որովհետև Երկնքի արքայությունն այդպիսիներինն է» (Մատթեոս 19․14

  • Ձգտի՛ր երեխայի հավատքի նման պարզ ու մաքուր հավատք ունենալ։ Դա հե՛նց Տեր Աստծո ակնկալիքն է ինձնից ու քեզնից։ 
  • Քեզ տրված ամեն բարի բան պարգև ու ողորմություն է Աստծուց։ Իրականում մենք մեղավոր մարդիկ ենք և, հետևաբար, արժանի չենք ոչ մի լավ բանի, բայց Աստված՝ մեր Հայրը, Իր սիրով հոգում է մեր բոլոր կարիքները։ Աստվածաշնչում կարդում ենք․ «Եվ իմ Աստվածը թող համաձայն Իր հարստության ձեր կարիքները հոգա Քրիստոս Հիսուսի փառքի միջոցով» (Փիլիպեցիս 4․19)։ 


Ես հավատում եմ, որ Տեր Աստված կամենում է հոգալ և կհոգա քո բոլոր կարիքները։  

  • Առատաձեռնությունն այն բանալին է, որը բացում է օրհնության դուռը։ Աստվածաշունչը մեզ հորդորում է՝ «Թող բարիք գործեն, բարի գործերով հարստանան, առատաձեռն լինեն և ուրիշին բաժին հանեն իրենց ունեցածից» (Ա Տիմոթեոս 6․18)։ 

 Մենք կարող ենք փոքրիկ հրաշք լինել ուրիշների կյանքում։ Քո շնորհիվ ինչ-որ մեկը կարող է կրկին լցվել հույսով և վերագտնել իր ուրախությունը։

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, աղոթում եմ, որ այս օրերի ուղերձները քեզ մղեն Տեր Հիսուսի համար լավագույն սուրբծննդյան նվերը դառնալուն, ինչպես նաև աղոթում եմ, որպեսզի ընդունես Նրա բնույթն ու քո շրջապատում ինքդ ինչ-որ մեկի համար դառնաս հենց այն հրաշքը, որն Աստված է ուղարկում որպես շնորհք և ողորմություն:

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: