August 21

Գլխավոր | Հրաշքներ | Այսօր կարող ես ինչ-որ մեկին օգնել հաշտվելու հարցում

Այսօր կարող ես ինչ-որ մեկին օգնել հաշտվելու հարցում

Սիրելի՛ բարեկամ, այսօր շարունակելու ենք մեր զրույցը խաթարված հարաբերությունների բժշկության թեմայով։

Եվ այսօր միասին կբացահայտենք հաշտության դռներ բացելու ևս մեկ բանալի։

Երբեմն կարող է պատահել, որ թեև մենք կոնֆլիկտային իրավիճակի անմիջական մասնակիցը չենք, սակայն ի վիճակի ենք օգնելու ինչ-որ մեկին այդ խնդիրը հարթելու հարցում։ Այսպիսի հանգամանքներում Տեր Աստված քեզ իմաստություն կտա դա իրականացնել։ Քո շնորհիվ ինչ-որ մեկը կարող է հաշտություն գտնել, իսկ դու դառնում ես հաշտարար։

Մի անգամ մի ուսուցիչ իր աշակերտներին հանձնարարեց թերթիկի վրա գրել իրենց ամենաամոթալի մեղքը կամ ամենավատ գաղտնիքը։ Հետո, նրանց մանրամասնելու շատ ժամանակ չտալով, ընդհատեց նրանց ու հարցրեց․ «Եթե ստիպված լինեիք այդ գաղտնիքը որևէ մեկին ասել, ո՞ւմ կնախընտրեիք ասել այն։ Ինչպիսի՞ հատկանիշներ պետք է ունենար այն անձնավորությունը, որպեսզի նրան վստահեիք»։ 

Աշակերտները սկսեցին նշել հետևյալ հատկանիշները․

  • Բարություն,
  • Գաղտնիք պահելու ունակություն,
  • Սեր,
  • Կարեկցանք։ 

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, դու կարո՛ղ ես այսօր ինչ-որ մեկի համար դառնալ խաղաղության ու հաշտության միջնորդ։

Եղի՛ր համարձակ և մի՛ վախեցիր․․․կոնֆլիկտները անխուսափելի են, բայց դրանք չպետք է հարատև լինել, որովհետև Աստված մեզ բանալիներ է պարգևել, որոնց միջոցով մենք կառավարում ենք մեր կյանքի լարված հարաբերությունները, որպեսզի դրանք չկառավարեն մեր կյանքը։ Եթե միայն դիմես Տիրոջը և կանչես Նրան, ապա Նրա սերը քեզ մշտապես կուղեկցի, և Նրա Հոգին քեզ կօգնի գտնել կոնֆլիկտները հարթելու ճիշտ մոտեցումները։  

Աստվածաշունչն ասում է․ «Հոգու պտուղն այս է՝ սեր, ուրախություն, խաղաղություն, համբերատարություն, քաղցրություն, բարություն, հավատ, հեզություն, ժուժկալություն։ Այսպիսի բաների դեմ օրենք չկա» (Գաղատացիս 5․22-23

Առաջարկում եմ միասին աղոթել այս աղոթքով․ «Տե՛ր, ես ուզում եմ խաղաղարար լինել, դառնալ այնպիսի մեկը, ով հաշտություն կբերի։ Օգնի՛ր ինձ ճիշտ խոսքեր և մոտեցում ունենալ, որոնք կօգնեն հարթել բարդ իրավիճակները։ Ես խնդրում եմ Քո իմաստությունն ու սերը, Քո սրտի նման սիրտ եմ խնդրում այդ պահերի համար։ Տեր Հիսուս Քրիստոսի անունով։ Ամե՛ն»։  


Եղի՛ր օրհնված։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: