July 30

Գլխավոր | Հրաշքներ | Այսօր ընտրի՛ր երախտագիտության վերաբերմունքը ?

Այսօր ընտրի՛ր երախտագիտության վերաբերմունքը ?

Սիրելի բարեկամ, ե՛կ շարունակենք «Աստծո հետ մտերմություն և հոգևոր աճ» թեմայով ուղերձների շարքը։ 

Աստվածաշունչը բազմիցս է հորդորում մեզ զարգացնել մտերիմ հարաբերություն Աստծո հետ։ Այսպիսով, հավատքի կյանքը ոչ միայն Տեր Հիսուսին Տեր եւ Փրկիչ ընդունելն է, այլև Նրա հետ միասին ԱՊՐԵԼԸ։ Սա նշանակում է որպես պտղատու տնկի լինել տնկված Նրա Խոսքի մեջ և որպես սկզբունքային հավատացյալ լինել խարիսխված Նրա ճշմարտությունների վրա։ Բայց կա ևս մի կարևոր բան, որ Աստված ցանկանում է, որպեսզի անենք։ Դա շնորհակալ սիրտ ունենալն է։

«Ուրեմն ինչպես ընդունեցիք Քրիստոս Հիսուսին՝ Տիրոջը, Նրանով էլ ընթացե՛ք՝ արմատավորված և Նրանով շինված, հավատի մեջ հաստատված, ինչպես որ սովորեցիք, և դրա մեջ աճե՛ք գոհություն հայտնելով» (Կողոսացիս‬ ‭2․6-7‬):

Ուրախ լինելն այն ամենի համար, ինչ եղել է, ինչ կա և ինչ լինելու է, մեզ ունակ է դարձնում խարսխված լինելու Աստծո հավատարմության մեջ։ Մենք բացում ենք մեր աչքերը Նրա տված բարիքների հանդեպ, բացահայտում ենք Նրա բարությունն այնպիսի փոքր բաների մեջ, որոնք, ընդհանոր առմամբ, միշտ մեզ համար սովորական բաներ են եղել, ինչպիսին են օրինակ՝ 

  • Պատուհանից ներս թափանցած արեւի շողերը,
  • Մայրամուտի փոփոխվող վառ գույները,
  • Երեխաների թաքուն արած կատակները ու քրքիջները,
  • Մեր սիրելին, ով ամեն օր տան խնամքի հոգսն իր վրա է վերցնում,
  • Եվ բազմաթիվ այլ նման մանրուք թվացող օրհնություններ…

Ինչպես Տեր Հիսուսը շնորհակալություն հայտնեց երկնային Հորը հացի համար, նախքան այն բազմացները, ճիշտ նույն կերպ մեր կյանքում բազում հրաշքներ տեղի են ունենում այն ժամանակ, երբ մենք սովորում ենք շնորհակալ լինել։ 

Եվ նույնիսկ ավելին… Երախտագիտության վերաբերմունքը մեզ ավելի է մոտեցնում Աստծո սրտին և օգնում ավելի խորը գնահատել Նրա սերն ու հավատարմությունը։ 
Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, կարծում եմ՝ այս ուղերձների միջոցով մենք բավականին մտերմացել ենք և խնդրում եմ, որպեսզի թույլ տաս ինձ որպես հոգևոր հովիվ քեզ մի հանձնարարություն տալ․․․ եթե դեմ չես, իհարկե։ Եվ այսպես, այսօրվա իմ հանձնարարությունը քեզ հետևյալն է՝ գրի առ առնվազն 10 բան, որոնց համար դու սրտանց շնորհակալ ես Աստծուն, իսկ դա անելուց հետո աղոթքի մեջ գոհացիր Աստծուց դրանց համար։ 

Հիշի՛ր, որ երախտագիտության վարքագիծ զարգացնելը մեզ մոտեցնում է Աստծո սրտին և լավագույն ճանապարհն է մեր Արարչի հետ մտերմության հարաբերություն զարգացնելու համար։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: