May-26

Գլխավոր | Հրաշքներ | Այսօր դու անձամբ կարող ես ծառայել Տեր Հիսուսին

Այսօր դու անձամբ կարող ես ծառայել Տեր Հիսուսին

Սիրելի՛ բարեկամ, Տեր Հիսուսի մեջ իմ ամենասիրած որակներից մեկն այն է, որ Նա հավանում էր պարզ, բայց ճշմարիտ բաները: Հավատա՛, քո արած ամենափոքր բարիքն անգամ շատ ավելի մեծ ու դրական ազդեցություն է թողնելու, քան դու կարող ես երբևէ պատկերացնել, եթե արել ես սրտանց և հանուն Աստծու։ Ընթերցե՛նք Տեր Հիսուսի խոսքերը․

«Եվ թագավորը կպատասխանի ու նրանց կասի. «Ճշմարիտ եմ ասում ձեզ. քանի որ իմ այս փոքր եղբայրներից մեկին արեցիք, ի՛նձ արեցիք» (‭‭Մատթեոս‬ ‭25.40):

Այս հատվածում Տեր Հիսուսը խոսում է այն մասին, որ եթե մեկը խմելու ջուր է տալիս նրան, ով ծարավ է, այցելում է նրան, ով հիվանդ է և հագուստ է տալիս նրան, ով դրա կարիքն ունի… (տե՛ս Մատթեոս 25․34-40 հատվածը), ապա այդ փաստն աննկատ չի կարող մնալ Իր աչքերից։ Տերը հայտարարում է, որ եթե այդ ամենն անում ենք Իր անունով, ապա դա նույնն է, որ հենց Տիրոջ համար ենք անում։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, մի՛ վարանիր այսօր սիրո ու կարեկցանքի թեկուզ ինչ-որ փոքրիկ դրսևորում ցուցաբերել ինչ-որ մեկի հանդեպ։ Դա Աստծու աչքին մեծ արժեք ունի և երբ դու, որպես քրիստոնյա, դրսևորես նման վարքագիծ և ունենաս նման գործեր, ապա դու անում ես այդ ամենը հենց Տեր Հիսուսի հանդեպ: Նրա Սիրտը լցվում է ցնծությամբ և գոհությամբ, երբ մենք ուշադրության ենք արժանացնում կարիքի մեջ գտնվողներին:

Ուզում եմ, որ համոզված լինես, որ Աստված տեսնում և գնահատում է սիրո յուրաքանչյուր դրսևորում, որ դու ամեն օր ցուցաբերում ես մարդկանց հանդեպ։ Մի՛ նայիր նրանց արձագանքներին, գնահատելուն կամ չգնահատելուն, շնորհակալ լինելուն կամ արհամարհական վերաբերմունքին։ Նայի՛ր Տեր Հիսուսին։ Ես համոզված եմ, որ Նրա սիրտն ուրախանում ու ցնծում է քեզնով։ Հավատում եմ, որ Նա քեզ ասում է. «Ես գիտեմ, որ դու դա արեցիր հանուն Ինձ և Ինձ համար»:

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։   

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: