August 1

Գլխավոր | Հրաշքներ | Այո՛, փորձությունների մեջ․․․ բայց Տեր Հիսուսի՛ հետ ?

Այո՛, փորձությունների մեջ․․․ բայց Տեր Հիսուսի՛ հետ ?

Աստծո հետ մտերմություն և աճ ունենալը նշանակում է ավելի հասանելի դառնալ Նրա համար։ Սա մի այնպիսի մտերմություն է, որի ժամանակ մենք կարողանում ենք կիսել մեր ուրախություններն ու հաղթանակները Նրա հետ, ինչպես նաև մեր պայքարներն ու հիասթափությունները։ Երբ ունենանք նման մտերմություն Աստծո հետ և հասանելի լինենք Նրա համար, ապա Նրա խոսքը, Նրա սերը և Նրա իմաստությունը մեզ քաջալերանք ու մխիթարություն կբերեն։

Հակոբոս 1․2-4 հատվածում կարդում ենք․ «Լիարժեք ուրախությո՛ւն համարեք, եղբայրնե՛ր, երբ տարատեսակ փորձանքների մեջ ընկնեք՝ իմանալով, որ ձեր հավատի փորձությունը համբերություն է առաջացնում։ Իսկ համբերությունը թող լիովին գործուն լինի, որպեսզի կատարյալ ու լիարժեք լինեք և ոչ մի բանի պակասություն չունենաք»:

Ինչպիսի՞ փորձության մեջ ես, սիրելի՛ բարեկամ․․․

  • Մահվան շուքի ձորո՞վ ես անցնում։
  • Թևաթափ ես եղել և ուզում ես հանձնվե՞լ։
  • Անկարո՞ղ ես քեզ զգում։
  • Մեծ կորուստ կամ տառապանք ես կրե՞լ։
  • Վախենո՞ւմ ես և տագնապների մեջ ես։

Այսպիսի իրավիճակներում միայն մեկ բան է պետք անել՝ հայացքդ ուղղիր Տեր Հիսուսին։ Գուցե արդեն իսկ գիտես դա, բայց արժե կրկնել, որովհետև դա է միակ ուղին և ճշմարտությունը․․․ Զորեղ ճշմարտություն, որը մխիթարում և ազատում է մեզ։

Այո՛, Աստված գիտի, թե ո՛ւր է ուզում ուղարկել քեզ։ Քո ճանապարհին մոլեգնող փոթորիկների մեջ Նա ոչ միայն քեզ հետ է և ձեռքդ է բռնել, այլև իրականացնում է Իր ծրագիրը։ Նա ամրացնում է քո հավատքը։ Եվ դա մի անգին գանձ է։   

Մի՛ կասկածիր․․․ խաղաղ եղի՛ր։ Հայացքդ սևեռած պահի՛ր Տեր Հիսուսի վրա, զորացի՛ր Նրա մեջ։ Հավատքդ մի՛ թող, այլ թո՛ղ կասկածներդ։

Աստծո համար թանկ ու սիրելի զավակ, քո բոլոր դժվարությունների մեջ, ժամանակ գտիր և խորհի՛ր Տեր Հիսուսի հետ մտերմության մասին։ Խորհի՛ր, Նրա համար հասանելի լինելու և Նրա հետ կիսվելու մասին։ Երբևէ մտածե՞լ ես, որ Տեր Աստծո հետ նման մտերմությունը կարող է քո կյանքի դժվարությունների լուծումը դառնալ։ Եղի՛ր օրհնված և քաջալերվի՛ր այսօր Քրիստոսով։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: