September30

Գլխավոր | Հրաշքներ | Այնուամենայնիվ, Աստված սիրում է քեզ

Այնուամենայնիվ, Աստված սիրում է քեզ

Սիրելի՛ բարեկամ, երբեմն հանգամանքներն ու իրավիճակները կարող են մեր մեջ կասկածի մտքեր առաջացնել առ այն, թե արդյոք Աստված իսկապե՞ս սիրում է մեզ.․․  Մեր երկրում և նրա շուրջ տիրող իրավիճակը, մեր կյանք այցելած արհավիրքները, վախը, որ գուցե մի օր անակնկալ կերպով զրկվենք մեր աշխատանքից, որ մարդիկ կարող են խիստ քննադատել մեզ այս կամ այն բանի համար, մեր կյանքում կարող է լինել մեղք, որի դեմ պայքարում մենք անընդհատ պարտություններ ենք կրում, մեր կյանքում կարող են լինել խորը հիասթափություններ ու դավաճանություններ, հիվանդություններ, դժբախտ պատահարներ և այլ հանգամանքներ։

Եվ այդ պահերին կարող ենք մտածել, որ եթե այս ամենը պատահել է ինձ հետ, ուրեմն ես արժանի եմ դրան… և, ամենայն հավանականությամբ, Աստված ինձ չի սիրում: Ոչինչ ավելի հեռու չէ ճշմարտությունից, քան նման եզրահանգումը։ Եթե երբևէ ունեցել ես նման մտքեր կամ այժմ էլ ունես, ապա լավագույն մոտեցումը դրանք անմիջապես մերժելն է՝ որպես չարից ուղարկված ստեր։

Քանի որ Աստված սիրում է քեզ, և չի կարող լինել որևէ հանգամանք, որը երբևէ կարող է փոխել այդ իրողությունը, ուրեմն․․․ «․․․ո՛չ մահը, ո՛չ կյանքը, ո՛չ հրեշտակները, ո՛չ իշխանությունները, ո՛չ զորությունները, ո՛չ ներկայիս և ո՛չ գալիք բաները, ո՛չ բարձրությունը, ո՛չ խորությունը, ո՛չ էլ ստեղծված մի ուրիշ բան չեն կարող մեզ բաժանել Աստծու սիրուց, որ մեր Տեր Հիսուս Քրիստոսի մեջ է։» (Հռոմեացիս 8․38-39

Գուցե հավատաս այս ճշմարտությանը, գուցե ոչ, սակայն իրականությունն այն է, որ ոչ ոք և ոչ մի բան չի կարող քեզ բաժանել Աստծո սիրուց․․․ Ոչինչ չի կարող խանգարել, որ մեր երկնային Հայրը սիրի մեզ։ Հարցը միայն այն է, թե մենք սիրո՞ւմ ենք արդյոք Նրան փոխադարձ սիրով։ Սիրո՞ւմ ենք արդյոք այնպես, ինչպես Նա է ակնկալում, որ սիրենք։

Ոչ մի բան չի կարող քեզ բաժանել Աստծո սիրուց․

  • Ո՛չ քո կասկածները,
  • Ո՛չ քո հիվանդությունը,
  • Ո՛չ կողակցի, գործընկերոջ կամ ամենամոտ մարդու դավաճանությունը,
  • Ո՛չ ֆինանսական խնդիրները,
  • ՈՉԻՆՉ չի կարող բաժանել քեզ Աստծո սիրուց։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ինչպիսի իրավիճակներով էլ անցնես, ինչպիսի խորը փոսի մեջ էլ հայտնված լինես, ինչպիսի մեղքի ճահճում էլ լինես, Աստված վստահաբար սիրում է քեզ այնպիսի մի սիրով, որն անսահման է ու անկասելի։ Եթե միա՜յն հայացքդ կասկածներից ուղղես դեպի ճշմարտությունը, ապա դու ինքդ կճաշակես ու կհամոզվես Նրա ողորմած, ներող, բժշկող, ազատագրող ու բարձրացնող սիրո՝ իրական լինելու հարցում։ 

Ե՛կ աղոթենք միասին այս աղոթքով․ «Իմ սքանչելի՜ Տեր, իմ Փրկի՜չ Հիսուս, երբե՛ք չեմ կարող բավականաչափ երախտապարտ լինել Քո անսահման սիրո, համբերության և հոգատարության համար։ Ինչպիսի՜ մեծ ուրախություն է իմանալ, որ ոչինչ չի կարող նվազեցնել իմ հանդեպ ունեցած Քո սերը։ Ոչինչ չի կարող բաժանել մեզ իրարից։ Խնդրում եմ՝ սովորեցրու ինձ Քեզ ավելի մտերիմ լինելու ճանապարհները։ Ես ուզում եմ ամեն օր ավելի ու ավելի մոտ լինել Քո սիրող սրտին, որպեսզի լսեմ Քո մխիթարող ձայնը և ընդունեմ Քո խրատներն ու ուղղորդումներն իմ կյանքի համար։ Աղոթում եմ Քո սուրբ ու պատվական անունով։ Ամե՛ն։»

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: