February-29

Գլխավոր | Հրաշքներ | Ամենը վստահի՛ր Տեր Հիսուսին, և Նա հրաշքներ կգործի քո կյանքում

Ամենը վստահի՛ր Տեր Հիսուսին, և Նա հրաշքներ կգործի քո կյանքում

Մենք շարունակում ենք առատաձեռնության ու նվիրաբերությունների մասին ուղերձների մեր շարքը։ Մի պահ փորձիր պատկերացնել Տեր Աստծու ամենակարողությունը։ Նա, Ով ամեն բան Իր խոսքով է արարել, կարող է հրաշքներ գործել քո կյանքում, եթե միայն վստահես Նրան.

  • Երբ մի տղա Նրան վստահեց իր հինգ հացն ու երկու ձուկը, Նա 5000 հոգու կերակրեց (տե՛ս Հովհաննես 6․1-13 հատվածը)։
  • Այրի կնոջ երկու լուման Նա օգտագործեց, որպեսզի ցույց տա աշխարհին, թե ո՛րն է Աստծու համար ամենաշատը (տե՛ս Ղուկաս 21․1-4 հատվածը)։ 
  • Մեկ պարսատիկի ու հինգ քարերի շնորհիվ Նա կերտեց Դավթի հաղթանակը Գողիաթի նկատմամբ:

Սիրելի՛ բարեկամ, Աստվածաշնչից կարելի է բազմաթիվ նմանատիպ օրինակներ բերել, երբ մեր ունեցած քիչն Աստծու ձեռքերում զորավոր գործիք ու մեծ օրհնություն է դառնում մեր կյանքում։ Իրականում, այս տիեզերքում ամեն բան Աստծուն է պատկանում։ Սաղմոս 50․10-12 հատվածում Աստված ասում է. «Որովհետև Իմն են անտառի բոլոր գազանները և հազարավոր սարերի անասունները։ Ես գիտեմ սարերի բոլոր թռչուններին, և վայրի գազաններն Իմ առջև են։ ․․․Իմն են աշխարհը և նրա լիությունը»։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե դու հավատում ես Տեր Աստծու Խոսքին և քո մեղքերի ներման համար Տեր Հիսուս Քրիստոսի խաչի զոհին և եթե որոշել ես ապաշխարել ու կյանքդ ապրել Աստծու կամքին համահունչ՝ հեռանալով մեղքից ու անիրավությունից, ապա դու, անկասկած, Աստծու զավակն ես։ Եվ որպես Տեր Աստծու սիրելի զավակ՝ դու կարող ես հույսդ դնել Նրա անսահման մեծ հոգածության վրա: Սակայն նախ պետք է վստահես Նրան քո կյանքի իրավիճակները։ 

  • Վստահի՛ր Նրան Քո սահմանափակ միջոցները, և Աստված կբազմապատկի դրանք:
  • Վստահի՛ր Նրան քո հոգևոր կամ ֆիզիկական տկարությունները, և Աստված կզորացնի քեզ ու կնորոգի հոգիդ:
  • Վստահի՛ր Նրան քո միայնությունը, և Աստված քեզ հնարավորություն կտա զգալու Իր քաղցր ու բժշկարար ներկայությունն ամենուր և ամեն ժամանակ:
  • Վստահի՛ր Նրան քո ֆինանսներն ու ժամանակը, և Աստված կբազմապատկի դրանց բերած օրհնություններն ու արդյունավետությունը քո կյանքում։

Ե՛կ աղոթենք միասին այս աղոթքով․ «Տե՛ր Աստված, շնորհակալ եմ Քեզնից իմ հանապազօրյա հացը հոգալու համար: Ես գիտեմ, որ ամեն բան Քեզ է պատկանում, որ Դու ես տիեզերքի Արարիչը: Ես Քեզ եմ վստահում իմ կյանքը, իմ բոլոր խնդիրներն ու հոգսերը: Քեզ եմ վստահում նաև իմ ֆինանսներն ու ժամանակը։ Դու զորություն ունես հրաշքներ գործելու այն ամենի հետ, ինչ ես վստահում եմ Քեզ: Աղոթում և խնդրում եմ Տեր Հիսուսի զորավոր անունով։ Ամե՛ն»։

Աստծու հոգատարությունն Իր զավակների հանդեպ հրաշալի է, այնպես չէ՞: Նա բազմապատկում է քո ունեցած քիչը, եթե միայն Նրան վստահես այն, ինչը Նա է քեզ պարգևել։ «Քո հրաշքն ամեն օր» ուղերձների նպատակն է քեզ քաջալերելը և հավատքիդ մեջ քեզ ամրացնելը, որպեսզի քո միջոցով աշխարհը ճանաչի Տեր Հիսուսին, հավատա Նրան և ընդունի Տեր Աստծու առաջարկած փրկությունը: 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: