November-20

Գլխավոր | Հրաշքներ | Ամենը հանձնիր Տեր Հիսուսին

Ամենը հանձնիր Տեր Հիսուսին

Սիրելի բարեկա՛մ, իսկ դու ազա՞տ ես քո կարիքները Տեր Աստծու առջև բերելու հարցում։ Սա նման է նրան, որ քո դժվարությունները վերցնում ես և փոխանցում դրանք Տեր Աստծո ձեռքերի մեջ։ Քո այս մոտեցման արդյունքում է, որ Տերն Իր ողջ զորությամբ կարողանում է գործել քո փոխարեն։ 

Աստվածաշնչում կարդում ենք, որ Աստված ամեն բան արարել է Տեր Հիսուսի միջոցով և Նրա համար. 

«․․․որովհետև Նրանով ստեղծվեց ամեն բան՝ ինչ երկնքում է ու երկրի վրա. այն, ինչ երևում է և չի երևում՝ թե՛ գահերը, թե՛ տերությունները, թե՛ պետությունները, թե՛ իշխանությունները։ Ամեն ինչ Նրա միջոցով ու Նրա համար ստեղծվեց» (‭‭Կողոսացիս‬ ‭1․16‬)։ 

Տեր Հիսուսն Աստծո Խոսքն էր, որ Իրենով արարեց տիեզերքը և այն ամենն, ինչ կա նրանում։ Այս ամենը գոյություն ունի Տեր Հիսուսի շնորհիվ և Նրա փառքի համար։

Ճիշտ նույն կերպ, նաև դո՛ւ գոյություն ունես Նրա համար. դու Տեր Հիսուսի կարիքն ունես, Նա է քո ամեն օրվա հացը (տե՛ս ‭‭Հովհաննես ‭6․51‬), Նա հոգ է տանում այն ամեն համար, ինչի կարիքն ունի քո հոգին։

Դու պետք է ապրես Նրա համար. վստահի՛ր Նրան քո ժամանակը, քո բերանի խոսքերը, որպեսզի Նա կարողանա օգտագործել դրանք Իր կամքի համաձայն։ 

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, Նա, Ով Իր Խոսքով արարեց ամեն բան, կարող է հրաշքներ անել այն ամենի մեջ, ինչը դու Նրան կվստահես:


Քո կյանքի ո՞ր խնդիրներն ես ուսում հենց այսօր հանձնել Տեր Աստծուն. 

  • Չհաջողվելու քո վախե՞րը։ Տո՛ւր Աստծուն քո սահմանափակ հնարավորությունները, և Նա կբազմապատկի դրանք։ 
  • Քո մտային կամ ֆիզիկական տկարություննե՞րը։ Աստված կավելացնի ուժդ և կնորոգի միտքդ։ 
  • Քո միայնակ լինե՞լը։ Նա քեզ ունակ կդարձնի զգալու Իր ներկայությունն ամենուր և ամեն ժամանակ։ 

Առաջարկում եմ աղոթել միասին մի աղոթքով, որի շնորհիվ Տեր Աստծուն կհանձնես քո բոլոր խնդիրները․ «Տե՛ր Հիսուս, շնորհակալ եմ, որ Դու իմ ամեն օրվա հացն ես։ Ես գիտեմ, որ Քո ձեռքերի մեջ է ամե՛ն բան, որ Դու ես տիեզերքի Արարիչը։ Իմ կյանքը Քե՛զ եմ հանձնում իր բոլոր խնդիրներով, տրտմություններով ու վախերով հանդերձ։ Դու կարո՛ղ ես հրաշքներ անել իմ բոլոր դժվարությունների մեջ։ Ես հավատում եմ քո սիրուն ու հոգատարությանն իմ հանդեպ և վստահում եմ Քեզ իմ ամբողջ էությամբ։ Աղոթում ու խնդրում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։ 

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: