• HY
    • AR Arabic
    • CS Czech
    • DE German
    • EN English
    • ES Spanish
    • FA Farsi
    • FR French
    • HI Hindi
    • HI English (India)
    • HU Hungarian
    • HY Armenian
    • ID Bahasa
    • IT Italian
    • MG Malagasy
    • NL Dutch
    • NL Flemish
    • NO Norwegian
    • PT Portuguese
    • RO Romanian
    • RU Russian
    • SV Swedish
    • TA Tamil
    • TH Thai
    • TL Tagalog
    • TL Taglish
    • TR Turkish
    • UK Ukrainian
    • UR Urdu
Հրապարակման ամսաթիվ 16 փտր 2022 թ.

Աղոթք և ծոմապահություն․․․

Հրապարակման ամսաթիվ 16 փտր 2022 թ.

Սիրելի Ընկեր, այսօր մենք ավարտում ենք ուղերձների շարքը, որը կրում է «Աստվածային արագացման բանալիները» անվանումը և հույս ունեմ, որ քո կյանքում կկիրառես աստվածային արագացում վերապրելու բանալիները, որոնց մասին խոսել ենք նախորդ ուղերձների մեջ և կխոսենք նաև այսօր։

Իսկ դու երբևէ որոշե՞լ ես Աստծո հետ առանձնանանալուն ժամանակ հատկացնել: հենց սա՛ է աստվածային արագացման մեր վերջին բանալին:

Երբ Տեր Հիսուսը ծոմ էր պահում անապատում, արդյունքն եղավ այն, որ Նա լցվեց Հոգով: Նա դուրս եկավ անապատից Հոգու զորությամբ լցված, ինչն ակնհայտ դրսևորումներ ունեցավ Նրա կյանքում: «Եվ Հիսուսը Հոգու զորությամբ վերադարձավ Գալիլեա, ու Նրա համբավը տարածվեց այն գավառի բոլոր կողմերում» (Ղուկաս 4:14)։

Աստծո հետ առանձնանալու այդ ժամանակահատվածում, նույնիսկ եթե ամեն ինչ կարծես կանգ է առնում, մենք չպետք է մոռանանք, որ Հոգու մեջ ամեն ինչ շարժվում է. դու կրկին ճաշակում ես հաղթանակների բերկրանքը, խուսափում ես ոչ անհրաժեշտ հակամարտություններից, բացահայտում ես Սուրբ Հոգու մղումներն ու ստանում ստեղծագործ ու թարմ գաղափարներ:

Տեր Հիսուսն Իր Խոսքի մեջ սովորեցնում է, որ որոշ հաղթանակներ ձեռք են բերվում միայն ծոմապահության և աղոթքի միջոցով: Չէ՞ որ Աստված տարբեր ժամանակ տարբեր կերպերով է խոսում և ուղղորդում մեզ։

Այս թեմայի յոթերորդ և վերջին բանալին աստվածային արագացում ապրելու համար Աստծո հետ հաղորդակցության համար առանձնանալն է:

Տեր Աստծուն լսելու համար հատուկ ժամանակ տրամադրելը քեզ ավելի ուշադիր և ընկալունակ է դարձնում Նրա ձայնի հանդեպ:

Այսօր հորդորում եմ քեզ հատուկ ժամանակ նախատեսել և առանձնանալ Տեր Աստծո հետ: Դու կզարմանաս, երբ տեսնես, որ Նա փափագ ունի, որպեսզի Իրեն բացահայտի քեզ այդ ժամանակամիջոցում։

Ես հրավիրում եմ քեզ, որպեսզի այսօր որոշակի ժամանակ հատկացնես Աստծուն լսելուն և խորհես Նրա Խոսքի շուրջ։ Որոշ մարդկանց այս հարցում օգնում է երկրպագության երաժշտությունը։ 

Աստծո համար թանկ ու սիրելի Ընկեր, աղոթում եմ, որ Տերը քեզ օրհնյալ, լուսավոր և քո կյանքի փոխակերպման առումով բեկումնային օր պարգևի այսօր։ Մաղթում եմ, որ վայելես Աստծո քաղցր ներկայությունն ու ընդունես Նրա թարմ օծությունը քո կյանքի համար։ Մի մեծ խնդրանք ունեմ քեզ․․․ Խնդրում եմ չհետաձգե՛ս Աստծո հետ առանձին ժամանակ անցկացնելու քո օրհնությունը վաղվան։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։ 

 

Arman
Հեղինակ

Դու Աստծո հրաշքն ես