August-17

Գլխավոր | Հրաշքներ | Աղոթքն այն բանալին է, որ կարող է բացել ցանկացած դուռ

Աղոթքն այն բանալին է, որ կարող է բացել ցանկացած դուռ

Սիրելի՛ բարեկամ, այսօր ավարտում ենք Երեմիա 29․11 խոսքի ուսումնասիրությունը։ Եթե քեզ համար դժվար չէ, ապա խնդրում եմ մեկնաբանություններում գրել քո կարծիքը այս խոսքի շուրջ մեր մտորումների և գրառումների այս շարքի մասին։ 

Եվս մեկ անգամ ընթերցենք այս զորավոր խոսքերն Աստվածաշնչից․ «Որովհետև Ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ» (Երեմիա 29․11

Աստված հրաշալի ծրագիր ունի քո ապագայի համար։ Եվ այդ ծրագիրը մեկնարկելու համար առաջին քայլը Նրան աղոթքի մեջ դիմելն է։

Աղոթքի միջոցով մեզ հետ հաղորդակցվելու մասին Աստծո խոստումը անմիջապես հետևում է Երեմիա 29․11 խոսքին, որը մենք ուսումնասիրում էինք վերջին օրերի ընթացքում։  

«Դուք կկանչեք Ինձ և կգաք ու կաղոթեք Ինձ, և Ես կլսեմ ձեզ։ Դուք կփնտրեք Ինձ ու կգտնեք, երբ Ինձ ձեր ամբողջ սրտով կորոնեք։ Եվ Ես կգտնվեմ ձեզ համար,- ասում է Տերը,- կվերադարձնեմ ձեր գերությունից և կհավաքեմ ձեզ բոլոր ազգերից ու բոլոր տեղերից, ուր որ աքսորել էի ձեզ,- ասում է Տերը,- և Ես ձեզ կվերադարձնեմ այն տեղը, որտեղից ձեզ տարագրել էի» (Երեմիա 29․12-14

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, դու կարող ես կանչել Աստծուն քո բոլոր դժվարությունների մեջ, և Նա կլսի քեզ։ Պարզապես թո՛ւյլ տուր, որ Նա սկսի տնօրինել քո կյանքի իրավիճակները։

Մենք խուսափում ենք մեր էության մեջ դատարկության և միայնության զգացողությունից։ Ուստի վստահի՛ր ու հանձնի՛ր խնդիրներդ Աստծուն և համառորեն փնտրի՛ր Նրա ներկայությունը։ Տիրոջ Հոգին կլրացնի քեզ համար անորոշ և թերի բոլոր բաղադրիչները, որքան էլ դա այսօր անհնարին մի բան թվա քեզ։

Աստծո խոստումը հետևյալն է՝ Աստծուն ամբողջ էությամբ փնտրող մարդը   անպայման կգտնի Նրան։ Տեր Աստված հեռու չէ քեզանից։ Նա ուզում է, որ փնտրես և գտնես Իրեն։ Թակի՛ր դուռը, և Նա կբացի․․․ որովհետև հենց աղոթքն է այն բանալին, որը բացում է ամեն դուռ՝ ներառյալ քո կյանքի լուսավոր ապագայի դուռը։

Այո՛, Աստված խաղաղ և հաղթական ապագա է նախատեսել քո կյանքի համար։ Մոտեցի՛ր Նրան, և Նա կմոտենա քեզ։ Դու քո բաժինը պետք է անես, և Նա Իր խոստումը կիրականացնի։ Եվ սա զարմանահրաշ մի իրողություն է, որի մեջ մուտք գործելու է քեզ հրավիրում այս տիեզերքի Արարիչ Տերը․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: