december-21 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Աղոթքն ամենահզոր զենքն է

Աղոթքն ամենահզոր զենքն է

Այսօր ևս շարունակում ենք «Դարձի՛ր Երկնքի Արքայության դեսպանը» անվանումը կրող շարքը։

Ուզում եմ քաջալերել քեզ, որ ընդունես այն խորհուրդը, որը Պողոս առաքյալն է մեզ թողել Աստվածաշնչում․ «Անդադար աղոթե՛ք։ Ամեն բանում գոհությո՛ւն հայտնեք, որովհետև սա է ձեր հանդեպ Աստծու կամքը Քրիստոս Հիսուսով» (Ա Թեսաղոնիկեցիս 5․17-18)։ 

Սիրելի՛ բարեկամ, աղոթքը քրիստոնյայի ամենահզոր զենքն է․․․ այն զորություն ունի փոխելու իրադարձությունների ընթացքն ու կարող է ճանապարհ բացել մեր կյանքում Աստծու զորավոր գործերի համար։ 

Երբ Տեր Աստված, խորը ցավ ապրելով մարդկանց պղծության համար, որոշեց ոչնչացնել Սոդոմն ու Գոմորը, Աբրահամը բարեխոսական աղոթք բարձրացրեց այդ երկու քաղաքների համար, որի շնորհիվ փրկվեցին նրա եղբորորդի Ղովտն ու իր ընտանիքը։ Աբրահամի սիրտը ցավում էր, երբ նա մտածում էր, որ արդարները կկորսվեն անիրավ մարդկանց հետ միասին (տե՛ս Ծննդոց 18․23-33 հատվածը)։

Համոզված եմ, որ Տերը չանտեսեց Աբրահամի աղերսանքը, երբ վերջինս աղոթք բարձրացրեց այդ երկու քաղաքների բնակիչների համար։ Աբրահամի յուրաքանչյուր խնդրանքը Տերը համբերությամբ լսում էր և հաշվի առնում։ 

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե դու դարձել ես Երկնքի Արքայության դեսպան, ապա քո աղոթքը կարող է նույնքան ազդեցիկ լինել, որքան Աբրահամի աղոթքն էր։ 

Ահա՛ թե ինչ էր սովորեցնում Տեր Հիսուսն աղոթքի մասին․ «Այլ երբ դու աղոթես, մտի՛ր քո սենյակը, փակի՛ր դուռդ և ծածուկ աղոթի՛ր քո Հորը, և քո Հայրը, որ տեսնում է ծածուկը, հայտնապես կհատուցի քեզ» (Մաթևոս 6․6)։  

Երբ դու ծածուկ արված աղոթքի սերմեր ցանես, Աստված բացահայտ կերպով կպատասխանի քեզ։

Եթե չգիտես՝ ինչպես աղոթել ընտանիքիդ, երեխաներիդ, ուսմանդ, ընկերներիդ, մասնագիտական առաջընթացիդ կամ անձնական կյանքիդ համար, խորհուրդ կտամ քեզ պարզապես աստվածաշնչյան համարներով աղոթել քո իրավիճակի համար։

Ահա դրանցից մի քանիսը․

  • «․․․Բայց ես և իմ տունը Տիրոջն ենք պաշտելու» (Հեսու 24․15)
  • «Որովհետև ես գիտեմ այն խորհուրդները, որ խորհում եմ ձեր մասին,- ասում է Տերը,- բարօրության խորհուրդներ և ոչ թե չարիքի, որպեսզի ձեզ ապագա և հույս տամ» (Երեմիա 29․11
  • «․․․Տերը քեզ կդարձնի գլուխ և ոչ թե պոչ. դու միշտ վերևում կլինես և ներքևում չես լինի, եթե հնազանդվես քո Տեր Աստծու պատվիրաններին, որոնք ես այսօր պատվիրում եմ քեզ, որ պահես ու կատարես» (Բ Օրինաց 28․13
  • «Որովհետև դու, Տե՛ր, բարի ես և ներող և ողորմությամբ հարուստ բոլոր Քեզ կանչողների համար» (Սաղմոս 86․5

Այս և նման աստվածաշնչյան խոստումների և օրինակների վրա հիմնված աղոթքները կարող են շատ բան փոխել քո կյանքում, քեզ համար թանկ մարդկանց կյանքերում և քո ազդեցության շրջանակում գտնվողների կյանքում։ Աղոթի՛ր, քանի որ հենց այդպես է Տեր Աստծու սիրո լույսը տարածվելու քո շրջապատում։

Առաջարկում եմ աղոթել ինձ հետ միասին այս կարճ աղոթքով․ «Տե՛ր Աստված, ես հավատում եմ, որ Քո դեսպաններից մեկն եմ և շնորհակալ եմ ինձ վստահված այս հատուկ առաքելության համար։ Ես ուզում եմ ավելի շատ աղոթել սովորել․․․ Խնդրում եմ, որ օգնես ինձ այս հարցում։ Սովորեցրո՛ւ ինձ, թե ինչպե՛ս պետք է աղոթել․․․ Ինձ ճիշտ խոսքեր տուր։ Եվ խնդրում եմ, որ այդ աղոթքների մեջ Քո մտերմությունով ինձ ուրախություն պարգևես։ Աղոթում ու խնդրում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»։   

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: