december-9 (1)

Գլխավոր | Հրաշքներ | Ազատվի՛ր ստության հոր ազդեցությունից

Ազատվի՛ր ստության հոր ազդեցությունից

Երբևէ ունեցե՞լ ես նման մտքեր․

  • «Աստված, հավանաբար, մոռացել է ինձ»։
  • «Ես բավականաչափ լավը չեմ»։
  • «Ես միայնակ եմ»։
  • «Ոչ ոք ինձ չի հասկանում»։
  • «Իմ ոչ մի երազանքը չի իրականանա»։
  • «Ես ձախողակ մեկն եմ»։

Սիրելի՛ բարեկամ, դժբախտաբար, մարդիկ հաճախ են նման մտքեր ունենում։ Դրանք երբեմն մեզ հաղթում ու ճնշում են այնքան, որ կորցնում ենք մեր կյանքի հավասարակշռությունը, ընկնում ու մոռանում, թե իրականում Ո՛վ և ինչպիսի՛ն է մեր երկնային Հայրը։

Երբեմն այս կործանարար մտքերը մեր երևակայության արդյունքն են, իսկ երբեմն էլ՝ մեր հոգիների թշնամու կրակոտ նետերը՝ ուղղված մեր մտքին…

Սակայն Տեր Հիսուսը մեզ ցույց է տալիս, որ լավագույն պաշտպանությունը նման հարձակումների պարագայում մեր հայացքը «ստության հորից» կտրելն ու դեպի մեր երկնային Հայրն ուղղելն է։

«Ձեզ հետ այլևս շատ չեմ խոսի, որովհետև գալիս է այս աշխարհի իշխանը, և նա Ինձ վրա ոչ մի իշխանություն չունի» (‭‭Հովհաննես‬ ‭14․30):

Աստծո համար թանկ ու սիրելի՛ զավակ, մի՛ փորձիր ինքդ հաղթել սատանային։ Տեր Հիսուսն արդեն արել է դա։ Ե՛կ սովորենք Նրա տարած հաղթանակներից․․․

Տերը մեզ մեր թշնամու հանդեպ հաղթանակի հրաշալի օրինակ է թողել։ Նրա նման հավատա՛, որ քո երկնային Հոր սերը և քո հավատարմությունն այդ սիրուն քեզ կհանեն կյանքի ցանկացած անապատից։ Քո կյանքի Տերն Աստված է։ Նա ամեն բան գիտի քո մասին։ Եվ Նա սիրում է քեզ կատարյալ ու ամբողջական սիրով։

Թշնամին միայն ունի այն զորությունը, որը մենք ինքներս ենք տալիս նրան։ Եվ դա անում ենք՝ նրա ստերին հավատալով։ Չափազանց կարևոր է այս ճշմարտությունը հասկանալը։ Եթե դու ամբողջությամբ վստահես Աստծուն և հնազանդվես Նրա կամքին, ապա, ինչպես Տեր Հիսուսի պարագայում, այնպես էլ քո, թշնամին ոչ մի իշխանություն չի ունենա քո կյանքի հանդեպ։ Մենք նրան օժտում ենք իշխանությամբ, երբ հավատում ենք նրա ստերին և սկսում կասկածի տակ դնել Աստծու Խոսքի ճշմարտությունները։

Այսօր թո՛ւյլ տուր, որ երկնային Հայրը բժշկի ու նորոգի միտքդ։ Որոշում կայացրո՛ւ լցնելու քո ներսը Աստծու Խոսքի հանդեպ անարատ ու անխարդախ հավատքով։ Կարդա՛ Աստվածաշունչ։ Լսի՛ր աստվածաշնչյան հիմք ունեցող ուսուցումներ։ Գտի՛ր Աստվածաշնչի արժեքների վրա հիմնված եկեղեցի և Աստծու Խոսքի ու սրբության կյանքի նախանձավոր հոգևոր առաջնորդ։ Եվ Տերը կազատագրի քեզ չար ընկերակցության ապականիչ ազդեցությունից։ Եվ Տերը կբժշկի քո միտքը Տեր Աստծու և Նրա Խոսքի հանդեպ բոլոր կասկածներից։

Դու երկնային Հոր զավակն ես։ Աստված սիրում է քեզ։ Եվ դու պետք է ճշմարիտ հավատք ու պատկերացում ունենաս քո երկնային Հոր մասին։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: