March-19

Գլխավոր | Հրաշքներ | Քո արարքները հավիտենական կարևորություն ունեն

Քո արարքները հավիտենական կարևորություն ունեն

Սիրելի՛ բարեկամ, իսկ գիտե՞ս, թե ի՞նչ է տեղի ունենում, երբ մենք Աստծուց հայտնություն ենք ընդունում այն մասին, թե որքա՜ն շատ է Տեր Հիսուսը սիրում մեզ:

Մի օր Տերը Բեթանիայում Սիմոնի տանն էր: Այնտեղ մի կին մոտեցավ Նրան և շատ թանկարժեք յուղ լցրեց Նրա գլխին: (Տե՛ս Մատթեոս 26․7 խոսքը)։

Այդ կինն անսահման մեծ երախտագիտություն ու սեր էր տածում Տեր Հիսուսի հանդեպ: Նա բառացիորեն իր սիրո արտահայտությունը՝ այդ չափազանց արժեքավոր յուղը լցրեց Տեր Հիսուսի վրա: Այնտեղ հավաքվածները և անգամ Տեր Հիսուսի աշակերտներն ապշած էին նրա այդ արարքից։ Չէ՞ որ այդ յուղով կարելի էր օգնել աղքատներին կամ իրենց գանձապահին ավելի մեծ գումար տրամադրել ծախսերի համար:

Սակայն Տեր Հիսուսը պաշտպանեց այս կնոջը ներկաների կշտամբանքից: Նրա համար այս կնոջը արածը սիրո մեծագույն դրսևորում էր: Նա նույնիսկ ասաց, որ քանի դեռ Ավետարանը քարոզվում այս աշխարհում, այն պատմվելու է ի հիշատակ հենց Իրեն՝ Տեր Հիսուսին։

Ավելի քան 2000 տարի է անցել այդ դեպքից: Այս կինն, անշուշտ, երբեք էլ չէր կարող պատկերացնել, որ իր սիրո այդ դրսևորումը վերապատմվելու է եկող բազմաթիվ դարերի ընթացքում։

Շատ մեծանուն տղամարդկանց ու կանանց զորավոր արարքներ են մոռացվել պատմության ընթացում, սակայն այն կնոջ արածը Տեր Հիսուսի հանդեպ այսօր էլ պատմվում է ամբողջ աշխարհում:

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, երբ մարդը բացահայտում է, թե որքա՜ն խորն է Տեր Հիսուսն իրեն սիրում, ապա միայն մեկ երազանք է ունենում՝ փոխադարձ սիրո զորավոր արարքներ գործել հանուն Նրա։ Որոշ մարդիկ կարող են կարծել, թե դա անելը ժամանակի և ջանքի ապարդյուն վատնում է, սակայն մենք պետք է հստակ գիտակցենք, թե որքա՜ն անգին են նման արարքներն Աստծո աչքերին: Դա մեր երախտագիտության դրսևորման գինն է, որն անցնում է ժամանակի միջով և իր իրական արժեքը պահպանում նաև հավիտենության մեջ:

Այսօր հորդորում եմ քեզ հատուկ աղոթքով խնդրել Տեր Աստծուն, որպեսզի իմաստություն տա քեզ քո որևէ արարքով կամ նվիրատվությամբ աջակցելու ինչ-որ մեկին կամ Տեր Հիսուսի Քրիստոսի առաքելությանը նվիրված որևէ ծառայության։ Հավատում եմ, որ քո արածը Տեր Հիսուսի աչքերին նույնքան պատվական է լինելու, որքան այն կնոջ օծումը։ Բաց մի՛ թող Նրա սիրուն քո երախտագիտության արարքով պատասխանելու այսօրվա հնարավորությունդ։

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: