March-23

Գլխավոր | Հրաշքներ | Միայն Աստված կարող է սրբացնել քո սիրտը

Միայն Աստված կարող է սրբացնել քո սիրտը

«Միայն Աստված կարող է սրբացնել քո սիրտն ու փոխակերպել կյանքդ»։

Սիրելի՛ բարեկամ, շատ հավատացյալներ ուզում են իմանալ, թե ի՞նչ պետք է անեն, որպեսզի դառնան սրբության կյանքով ապրող մարդիկ և ավելի ու ավելի նմանվեն Տեր Հիսուսին: Արդյո՞ք այս հարցի պատասխանը քեզ համար նույնպես մեծ կարևորություն ունի։

Եթե ուզում ես, որ Աստված փոխակերպի կյանքդ, դա շատ լավ է։ Դու ճիշտ ուղու վրա ես: Բայց ինչպե՞ս է մարդը փոխակերպվում: Կարո՞ղ է արդյոք այդ փոխակերպումը տեղի ունենալ քո սեփական ուժերի արդյունքում։ Աստվածաշունչը պատասխանում է այս հարցին Հովհաննես 17․17 խոսքում. «Սրբացրո՛ւ նրանց Քո ճշմարտությամբ. Քո խոսքը ճշմարտություն է»։

Դու չես կարող սրբության կյանքով ապրող մարդ դառնալ միայն քո ջանքերի կամ կամքի ուժի արդյունքում: Սրբությունը մեր կյանքում իրականություն է դառնում մեր երկնային Հոր շնորհիվ՝ մեր կյանքում Նրա Խոսքի և Նրա Հոգու գործելու արդյունքում։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, ես կոչ եմ անում քեզ այսօր

  • Խնդրել Սուրբ Հոգուն, որ քննի քո սիրտը,
  • Կարդալ Աստվածաշունչ և մտորել Նրա Խոսքի, ճշմարտության և քո կյանքի համար Նրա ամենօրյա խորհուրդների շուրջ,
  • Շարունակել լսել քո երկնային Հոր ձայնը:

Միայն Աստվա՛ծ կարող է սրբացնել քո սիրտը և փոխակերպ կյանքդ: Միայն Նա՛ կարող է նորոգել միտքդ ու հպվել քո հոգուն: Նրա փափագն է՝ առաջնորդել քեզ քո փոխակերպման օրհնյալ ընթացքի մեջ և իրագործել քո կյանքի սրբացման գործընթացը:

Հուսով եմ՝ տեղյակ ես ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ԸՆԹԵՐՑԵԼՈՒ ՏԱՐԻ մեր նախաձեռնության մասին։ Ամեն շաբաթ ես հանձնարարություն եմ փոխանցում Աստվածաշնչի որևէ գրքի ընթերցանության վերաբերյալ և խորհուրդ եմ տալիս դիտել այդ գրքին վերաբերող բացատրական դասի տեսագրությունը։ Աղոթում եմ, որ ոչ միայն միանաս այս նախաձեռնությանը և ճանաչես Տեր Աստծու կամքը, որ փոխանցում է մեզ Իր Խոսքի մեջ, այլև հրավիրես քո շրջապատի մարդկանց ու մտերիմներին սրբության կյանքի խաղաղությունը վայելելու մեջ։

Ես կոչ եմ անում քեզ այսօր, որպեսզի քո ամբողջ էությամբ փափագես Աստվածաշնչի էջերում Աստծու կամքը բացահայտելուն և թույլ տաս Տեր Աստծուն՝ քննելու քո սիրտը և սկսելու կամ շարունակելու քո մեջ Նրա հեղինակած վերափոխման սքանչելի գործը:

ԱՍՏՎԱԾԱՇՈՒՆՉ ԸՆԹԵՐՑԵԼՈՒ ՏԱՐԻ նախաձեռնությանը կարող ես միանալ այս հղումով՝
https://echmiadzin.am/astvacashntchi-yntercanutyan-cragi

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: