September-29

Գլխավոր | Հրաշքներ | Դու արարված ես սիրված լինելու համար

Դու արարված ես սիրված լինելու համար

Սիրելի՛ բարեկամ, առաջիկա յոթ օրերին ուղերձների մեր շարքը հիմնված է լինելու 2017 թվականին նկարանհանված «Հյուղակը» ֆիլմի վրա։ Ֆիլմը նկարահանվել է Փոլ Յանգի համանուն վեպի մոտիվներով: Այս ֆիլմը իմ դիտած ամենատարօրինակ հոգևոր ֆիլմերից մեկն է։ Ֆիլմում նկարագրվում է Մաք անունով մի մարդու պատմությունն, ով կորցրել է իր դստերը ողբերգական հանգամանքներում: Մաքը Աստծուց առեղծվածային հրավեր է ստանում, և նրանք պայմանավորվում են հանդիպել ողբերգության վայրում:

Այդ ֆիլմը իսկապես հուզել է ինձ: Իսկ տարօրինակն այն է, որ աստվածային Երրորդության անձերը հանդես են գալիս մարդկային կերպարների տեսքով, որն առաջին հայացքից բավականին վանող է։ Սակայն ֆիլմի հոգևոր բովանդակությունը հետագայում փոխհատուցում է նման արտասովոր մոտեցումը։ Այսօր ուզում եմ քեզ հետ կիսվել մտքերով, որոնք վերցված են այդ ֆիլմից, սակայն ունեն նաև Աստվածաշնչյան հիմք։ 

Թռչունները ստեղծված են թռչելու համար, ձկները՝ լողալու, իսկ դու՞… Մարդը ստեղծված է սիրված լինելու համար: Դու գիտեի՞ր դա: Քո գոյության նպատակը Աստծո կողմից սիրված լինելն է և Նրան ճանաչելը:

Դու ստեղծված ես Աստծո սիրո մեջ ապրելու և ամեն օր Նրա սերը ճաշակելու համար… անկախ նրանից դու դա ներկայում զգո՞ւմ ես, թե՞ ոչ: Աստված սիրում է քեզ, և երբեք ոչ ոք այդ իրողությունը չի կարող փոխել՝ ո՛չ ժամանակը, ո՛չ ցավը և ո՛չ էլ անցյալը: Աստվածաշնչում ասվում է. «Թեև լեռները գնան, բլուրները վերցվեն, Իմ գթությունը քեզանից չի հեռանա, Իմ խաղաղության ուխտը չի խախտվի»,- ասում է քեզ գթացող Տերը» ‭(‭Եսայիա ‭54.10‬):

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, Տեր Աստծու սերը քո հանդեպ կատարյալ է: Աստծո սերը կատարելապես հոգում է քո սրտի փափագների համար…

Աստված իր ջերմությունը դրսևորում է քո հանդեպ ամեն օր: Պատկերացրու՝ Նա քեզ ծաղիկներ է տալիս նվիրում ամեն գարուն և գեղեցիկ բնապատկեր՝ ամեն մայրամուտին: Նա քո մասին հոգ է տանում և օգնում է քեզ ամեն ժամանակ, երբ դու դրա կարիքն ունես: Այսօր ևս այդ անսահման սերը քո ուղեկիցն է։ Այն պարուրում է քեզ և պաշտպանում: Աստված սեր է: Աստված սիրում է քեզ:

Այսօր աղոթում եմ քեզ համար, որ ճաշակես այդ սերը և զգաս Աստծո հոգատար սրտի բաբախյունները, որոնք արագանում են, երբ դու սկսում ես զգալ ու գնահատել Նրա անսահման սերը քո հանդեպ․․․

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: