December 1

Գլխավոր | Հրաշքներ | Աստծո ձեռքը շա՜տ ավելի զորավոր է, քան մեր ձեռքը․․․

Աստծո ձեռքը շա՜տ ավելի զորավոր է, քան մեր ձեռքը․․․

Սիրելի բարեկա՛մ, այսօր մենք ավարտում ենք Դու կարո՛ղ ես վայելել հաղթանակի բերկրանքը շարքը։ Հուսով եմ, որ այն օրհնություն էր քեզ համար և զորացրեց քո հավատքը Տիրոջ հաղթանակները հավատքով ընդունելու և կյանքի դժվարությունները Սուրբ Հոգու զորությամբ հաղթահարելու համար։

«Մի՛ վախեցիր, որովհետև Ես քեզ հետ եմ, մի՛ զարհուրիր, որովհետև Ես քո Աստվածն եմ։ Ես քեզ կզորացնեմ և կօգնեմ քեզ, նաև քեզ նեցուկ կլինեմ Իմ արդար աջով» (Եսայի 41․10

Արդյոք գիտե՞նք ու հասկանում ենք, որ Աստծո ձեռքը շատ ավելի զորավոր է, քան մերը։ 

Մի օր մի երեխա էր քայլում խանութի կոնֆետների բաժնով։ Նա այնքան ուրախ ու հիացած էր նայում շուրջբոլորը, որ վաճառողը ժպտաց ու ասաց նրան․ «Գիտե՞ս, ինձ թվում է՝ դու լավ բալիկ ես։ Կարող ես մի բուռ կոնֆետ վերցնել անվճար»։ Երեխան շատ ուրախացավ ու պատասխանեց․ «Շնորհակալություն, բայց կլինի՞ Դուք վերցնեք կոնֆետն ինձ համար»։  

Վաճառողը շատ զարմացավ և հարցրեց, թե ինչու՞ երեխան չէր ուզում ինքն իր ձեռքով կոնֆետները վերցնել։ «Ձեր ձեռքը շատ ավելի մեծ է, քան իմը»,- պատասխանեց երեխան։

Մեր ձեռքն իսկապե՛ս շա՜տ փոքր է, իսկ Տիրոջ ձեռքը՝ աննկարագրելի կերպով մեծ։

Տիրոջ ձեռքը բավականաչափ մեծ ու զորավոր է, որպեսզի

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, վստահի՛ր Նրա զորավոր և հաղթող ձեռքին։ Ապավինի՛ր Նրա գերբնական պաշտպանությանն ու առատությանը։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: