April-16

Գլխավոր | Հրաշքներ | Արդյոք ընդունե՞լ ես քեզ համար պատրաստված լավագույնը

Արդյոք ընդունե՞լ ես քեզ համար պատրաստված լավագույնը

Հենց Ավագ չորեքշաբթի օրն էր, երբ Բեթանիայում մի կին հոտավետ յուղով օծեց Տեր Հիսուսի ոտքերը։ Աշխարհի տարբեր եկեղեցիներում այդ օրը հայտնի է նաև  որպես «Մատնիչի Չորեքշաբթի»։ Մինչ Տեր Հիսուսը Բեթանիայում հանգստանում էր Մարիամի, Մարթայի և Ղազարոսի տանը, քահանայապետներն ու տաճարի հեղինակավոր անձեր ամբողջ թափով դավադրություն էին պատրաստում Նրա դեմ։

Սիրելի՛ *|FNAME|*, Հուդայի ագահությունը հարմար առիթ եղավ սատանայի համար, որպեսզի գործի նրա միջոցով։ Հուդան գնաց քահանայապետների մոտ։ Շուտով նա մատնելու էր Տեր Հիսուսին, իսկ մյուս աշակերտները ցրվելու էին։ Տասներկուսից ոչ ոք չէր լինելու Տեր Հիսուսի խաչի մոտ՝ բացի Հովհաննեսից։ Ավարտին էր մոտենում Տեր Հիսուսի երկրային ծառայությունը․․․

Սակայն այսօր ուզում եմ հիշենք նաև Նրա երկրային ծառայության սկիզբը և մեր ուշադրությունը կենտրոնացնենք այն իրողությունների վրա, որ Տերը պատրաստել է մեզ համար՝ վճարելով լքված լինելու, դավաճանվելու, չարչարանքների ու խաչի տառապանքների ու մահվան մեծ գինը։

Ե՛կ միասին հիշենք Կանայի հարսանիքը։ Երբ ամեն բան հանգեցնելու էր նրան, որ հարսանիքի կազմակերպիչները ամոթով էին մնալու իրենց հյուրերի առջև, Տերը միջամտեց և ջուրը գինու վերածեց։ Այս պատմության մասին կարող ես կարդալ Հովհաննես 2.1-11 հատվածում։

Երբ Աստված կամենում է օրհնել Իր զավակներին, Նա դա կիսատ չի անում։ Նա չի սահմանափակում Իր առատաձեռնությունը, ինչպես Աստվածաշունչն է վկայում. «…Տերը ոչ մի բարիք չի խնայում անարատությամբ գնացողներին» (‭‭Սաղմոս‬ ‭84․11‬)։

Աստծու համար թանկ ու սիրելի՛ զավակ, եթե դու անարատության ընթացք ունենաս քո Տեր Աստծո առջև և ապրես հավատարմության ու ազնվության կյանքով, ապա Աստված քեզ համար ոչ մի բարիք չի խնայի։ Ինչ որ խնդրես, Նա կտա քեզ։ Եվ կտա առատությամբ (տե՛ս Հովհաննես 14.13 խոսքը)։

Այո՛, Երկնքում ամեն բան կատարյալ է լինելու, և դու ի վիճակի ես լինելու վայելելու այն ամենը, ինչը քեզ կառաջարկվի։ Եվ քանի որ Աստված քեզ սիրում է անսահման մեծ սիրով, Նրա կամքն է Իր ունեցած լավագույնով քեզ օրհնելը։ 

  • Վայելելու ես Նրա ողջ ուշադրությունը, որ Նա տալու է քեզ։ 
  • Քո ամեն կերակուրի, ամեն պատառի մեջ Իր մեծ սերն ես զգալու։ 
  • Վայելելու ես Նրա ընկերակցությունը, ունենալու ես հաճելի քննարկումներ Նրա հետ։ 

Սակայն Տեր Հիսուսի հավատարիմ աշակերտների համար Տիրոջ ապահովությունն ու հոգատարությունը միայն երկնային խոստումներ չեն։ Երկնքի մի մասն արդեն իսկ հիմա՝ այս երկրային կյանքի ընթացքում է հասանելի նրանց համար։ 

Այո՛, այսօր Աստված հրավիրում է քեզ դառնալու Իր Որդու հավատարիմ հետևորդն ու աշակերտը և ընդունելու Իր առատությունը՝ մասնակցելով Նրա սեղանի ճոխ հյուրասիրությանը։ Նա մեծ հոգատարություն ունի քո հանդեպ։ Ուշադի՛ր լսիր այն ամենը, ինչ Աստված քեզ կասի… Նրա ամեն խոսքը բարի է քեզ համար՝ բժշկություն է թե՛ հոգուդ և թե՛ մարմնիդ համար։ 

Դու քո տեղն ունես թագավորների Թագավորի սեղանի շուրջ։ 

Հիշի՛ր, որ դու Աստծո հրաշքն ես, և Աստված սիրում է քեզ։

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։

Դու Աստծո հրաշքն ես:

156380229_268237911526745_6094722723839198753_n

Աստված ուզում է փոխել քո կյանքը

Ստացիր ամենօրյա քաջալերանքներ

Ուզում ես ստանալ ամենօրյա քաջալերանքները քո էլ․ փոստի՞ն։ Բաժանորդագրվիր «Քո հրաշքն՝ ամեն օր» նամակագրությանը



*Բաժանորդագրվելով Դուք համաձայնում եք Hisus.am -ի պայմաններին ու անվտանգության կանոններին: