Քրիստոսը խոնարհեցրեց Իրեն

Գլխավոր | Հոդվածներ | Քրիստոսը խոնարհեցրեց Իրեն

Ուրեմն, եկեք հիանանք Պողոս առաքյալի այս ուշագրավ խոսքի վրա, որ Քրիստոսը 

«խոնարհեցրեց ինքն իրեն» (Փիլիպպեցիս 2․8)։ 

Նախ նշենք՝ հաստատելով խոնարհության՝ որպես արարածի առաքինության վերհիշյալ մեր սահմանումը, որ հավերժական լիելով՝ Որդին սկզբում մարդ դարձավ (խոսք 7), ապա խոնարհեցրեց իրեն (խոսք 8)։  

Բայը, որն օգտագործում է Պողոսը մարմնավորման գործողությունը պատկերելու համար, խոնարհվելը չէ, այլ՝ ինքն իրեն ունայնացնելը։ 

Աստծո բնությունն ունենալով՝ Նա Աստծու հետ հավասարությունը չհամարեց հափշտակություն, այլ ունայնացրեց իրեն՝ ընդունելով ծառայի կերպարանք՝ ծնվելով մարդու էությամբ (Փիլիպպեցիս 2.6–7)։

Երկնքից երկիր իջնելն ինչ-որ իմաստով զրկվել էր նշանակում։ Աստծո Որդին ոչ թե Իրեն զրկեց Աստվածությունից, ինչն անհնարին էր, այլ հրաժարվեց արարվածների նման, մարդու նման չլինելու արտոնությունից, տառապանքի ենթակա չլինելու ու մեր սահմանափակությունից վեր լինելու վիճակից։ Նա հանուն մեզ զրկեց Իրեն ցավին ու այս անկում ապրած աշխարհի աղետալի ազդեցություններին ենթակա չլինելու կարգավիճակից։

Նրա ունայնացումը ոչ թե պակասելու գործողություն էր (աստվածության), այլ ավելացման (մարդացման)՝ «վերցնելով»:

Հնազանդության դրսևորումը

Այսպիսով, Նա նախ մարդացավ։ Այնուհետև, որպես մարդ, եկավ արարածի, ստեղծվածի առաքինությունն ուենալու ժամանակը. «Նա խոնարհեցրեց իրեն»:

Պողոսը հաստատում է այն, ինչ մենք սովորեցինք խոնարհության մասին Ելից 10-ում՝ փարավոնի բացասական օրինակով։

Եվ գտնվելով մարդկային կերպարանքում՝ Նա խոնարհեցրեց Իրեն՝ հնազանդ լինելով մինչև մահ, նույնիսկ մահ խաչի վրա (Փիլիպպեցիս 2․8)։

Ինչպե՞ս Հիսուսը «խոնարհեցրեց իրեն»։ Հնազանդվելով։ Խոնարհվել՝ նշանակում է ճանաչել Աստծուն որպես Տեր և հնազանդվել Նրան որպես ծառա:

Դա անելու համար Որդին պետք է «ծառայի կերպարանք ընդուներ՝ ծնված մարդու  նմանությամբ» (Փիլիպպեցիս 2.7)։

Մենք՝ որպես արարածներ, պետք է հնազանդվենք մեր Արարչին, և Նա՝ որպես մեր եղբայր, նույնն արեց»։

Տեր Հիսուսի մարդացման աբողջականացման և մեզ հետ նույնացման նշանն է, որ Նա չեկավ հատուկ պայմաններով՝ զերծ մնալով մեր սահմանափակ հնարավորությունների հիասթափություններից և մեր աշխարհի ցավերից: Ավելին, Նա ամեն ինչի մեջ էր՝ լիովին մարդ մարմնով, մտքով, սրտով, կամքով և շրջապատով: Լիովին մարդկային էր մեր մահկանացու լինելու և ընդհանուր հիասթափությունների մեջ: Լիովին մարդկային մեր խոցելիության մեջ ամենավատ բանի հանդեպ, որին մեղավոր աշխարհը կարող է հասնել: Նա, ի վերջո, չխուսափեց մարդ լինելու առանձնահատկությունից՝ Աստծուն հաշվետու լինելուց:

«Թեև Նա որդի էր,— նշվում է Եբրայեցիս 5.8–9 հատվածներում,— Նա հնազանդություն սովորեց Իր չարչարանքների միջոցով։ Եվ կատարյալ դառնալով՝ նա դարձավ հավերժական փրկության աղբյուրը բոլոր Իրեն հնազանդվողների համար»։ Մենք՝ որպես արարածներ, պետք է հնազանդվենք մեր Արարչին, և Նա՝ որպես մեր Եղբայր, նույնպես հնազանդվեց:

Մինչև մահ

Բայց Նա չի դադարում  հնազանդվել: Առաքյալն ավելացնում է՝ «մինչև ի մահ»։ 

Քրիստոսի հնազանդությունը համակողմանի հնազանդություն էր: Իրական հնազանդություն: 

Այնպես չէր, որ Նա որոշ ժամանակ հնազանդվեց, քանի դեռ դա հարմար էր, և հետո փորձեց այլ ճանապարհ:

Ոչ, Նա հնազանդվեց մինչև մահ:

Իրական հնազանդությունը դիմանում է, տոկուն է հնազանդության մեջ: 

Չի կարելի ասել, թե Քրիստոս սկսեց հնազանդվելուց և հետո հանձնվեց անհնազանդությանը, երբ հայտնվեց ամենամեծ սպառնալիքը: Նա հնազանդվեց իր ծնողներին (Ղուկաս 2.51) և հնազանդվեց Իր Հորը՝ մանկության, պատանեկության, հասուն տարիքում, Նազարեթում և Գալիլեայում և մինչև Երուսաղեմ: Անկեղծ հնազանդությունը Աստծո խոսքին երևում է մեր կյանքում՝ թե՛ անմիջապես, և թե՛ երկար ժամանակ անց։

Խոնարհությունը ոչ միայն հնազանդվելն  է Աստծուն՝ որպես Տիրոջ, այլ շարունակական  հնազանդությունն է նույնիսկ այն ժամանակ, երբ հնազանդվելը ավելի ու ավելի շատ ջանք է պահանջում: 

Հնազանդությունը չի լինում այսպես՝ «Ես կհնազանդվեմ որոշ ժամանակ, մինչև կհոգնեմ, և հետո ես դա կանեմ իմ ձևով»: 

Հնազանդությունը այսպես է՝ «Քո ճանապարհը, ամբողջ ճանապարհը, մինչև վերջ, տանում է Աստծո մոտ»: 

Հնազանդությունն սկսվում է Գալիլեայից, հետո Նա ուղղվում է դեպի Երուսաղեմ, իսկ պարտեզում, նույնիսկ արյուն-քրտինքի կաթիլների միջով, Նա վստահում է Հորը  և գնում է Իր թշնամիներին ընդառաջ:

Եվս մեկ արտահայտություն է ընդգծում Հիսուսի խոնարհությունը. «նույնիսկ մահ խաչի վրա» (Փիլիպպեցիս 2․8)։ 

Հռոմեական խաչը տառապանքի և ամոթի խորհրդանիշն էր: Մեռնելը մի  բան է,  բայց մեկ այլ բան է տանջանքների ենթարկվելով մեռնելը, երբ հանրության աչքի առաջ, ծաղր ու ծանակի ենթարկելով, քեզ տանջամահ են անում:

Եվ այս է հնազանդությունը՝ Իր Հոր խոսքին և կամքին մինչև մահ, մինչև իսկ խաչի վրա մահ ընդունելն ու հնազանդվելը․ ահա՛ թե ինչ է Պողոսն մատնանշում այդ ուշագրավ պնդմամբ՝ «Նա խոնարհեցրեց Իրեն»։

Խոնարհվել Նրա հետ

Աստված իսկապես պատվիրում է մեզ, որ խոնարհ լինենք:

Նրա ձեռքն ու ծրագիրը դրդում են մեզ խոնարհվելու՝ լինի դա համաճարակների, թե անձնական մեղքերի հետևանքների միջոցով: Եվ այնտեղ՝ մեր խոնարհման մեջ, անկախ նրանից, թե մեր մեղքը դեր է խաղացել դրանում, թե ոչ, Նա հրավիրում է մեզ խոնարհվել, և մեծամասամբ սովորել Քրիստոսի ինքնախոնարհումից։

Որքան էլ միայնակ զգանք մեր ամենախոնարհ պահերին, մենք, միևնույնն է, մենակ չենք։

Քրիստոսի խոնարհությունը ցույց է տալիս մեզ, որ իսկական խոնարհությունը ոչ թե մարդու նվաստացումն է, այլ Աստծո պատկերին նման լինելը, որը փայլում է ամբողջությամբ:

Հպարտությունը քաղցկեղի պես է, որը քայքայում է մեր իսկական արժանապատվությունը: Խոնարհվել՝ նշանակում է քայլ առ քայլ մոտենալ այն երանությանը և լիարժեք ծաղկմանը, որի համար մենք ստեղծված ենք:

Քրիստոսի խոնարհությունը նաև պարզաբանում է, որ մեր խոնարհությունը մեր մեղքերի միջոցով չի ձեռք բերվել: Քրիստոսը ոչ մի մեղք չուներ, սակայն Իրեն խոնարհեցրեց: 

Երբեմն ապաշխարությունը ինքնախոնարհման առաջին քայլն է համարվում։

Մեր խոնարհությունը հաճախ կարող է լինել ի պատասխան մեր մեղքի բացահայտման, բայց Քրիստոսը, բոլորովին անմեղ լինելով, հնազանդվեց Իրեն խոնարհեցնելու Հոր կոչին:

Քրիստոսի խոնարհությունը նաև նշանակում է, որ Աստծո պատվիրանն այն չէ, ինչ Նա Ինքը չի կրել: Որքան էլ միայնակ զգանք մեր ամենախոնարհ պահերին, մենք մենակ չենք: Քրիստոսն անցել է այդ ամենի միջով և մեզ հետ է՝ կատարելով միշտ մեզ հետ լինելու իր խոստումը (Մատթեոս 28.20), և դա առավել զգալի է ամենադժվար պահերին:

Նա խոնարհեցրեց Իրեն և դրանով ցույց տվեց խոնարհման ճանապարհը, որպեսզի արձակի ձեզ, որպեսզի ստանաք այն, ընդունեք այն, ապաշխարեք, ընդունեք Հոր արդարությունը, Նրանից սովորեք և նոր ընթացքի մեջ լինեք Նրա առաջնորդությամբ և ներկայությամբ:

Նա ձեզ կբարձրացնի

Քրիստոսի խոնարհությունը՝ իր կյանքում, մահվան և հարության մեջ, նույնպես վկայում է Աստծո ամենահստակ և ամենահիշարժան խոստումներից մեկի մասին,  որը նշվում է Սուրբ Գրքում։ 

Նա խոնարհեցնում է հպարտներին և բարձրացնում խոնարհներին: Այդպես եղավ Քրիստոսի դեպքում: Նա խոնարհեցրեց Իրեն, և «Աստված շատ բարձրացրեց Նրան»

 (Փիլիպպեցիս 2.9) – բառացիորեն՝ «գերբարձր» (հունարեն hyperypsōsen)

 Եվ այդպես էլ մեր Աստվածը, առանց բացառության, կբարձրացնի նրանց, ովքեր իրենն են Քրիստոսում:

Անկախ նրանից, թե որքան խորն է ձեր դժվարության անդունդը, որքան էլ ձեզ թվում է, որ դուք անհույս փտելու եք ձեր խոնարհության մեջ, որքան էլ որ ձեզ միայնակ զգաք, նա ձեզ կբարձրացնի:

Քրիստոսով դուք կբարձրանաք ժամանակի ընթացքում: Աստծո բարեհաճությունը խոնարհների համար կփայլի:

Նրա փրկարար շնորհը կգա: Նա կմեծարի Իր առաջ խոնարհներին։

Անկախ նրանից, թե որքան խորն է ձեր դժվարության անդունդը, որքան էլ ձեզ թվում է, որ դուք անհույս փտելու եք ձեր խոնարհության մեջ, որքան էլ որ ձեզ միայնակ զգաք, նա ձեզ կբարձրացնի:

Աղբյուրը՝ desiringgod.org