Ի՞նչ է սնահավատությունը

Գլխավոր | Հոդվածներ | Ի՞նչ է սնահավատությունը

Դու երբևէ ունեցե՞լ ես հաջողակ համար: Ցանկություն պահո՞ւմ ես, երբ տեսնում ես աստղի ընկնելը կամ մատներդ խաչո՞ւմ ես, երբ ինչ-որ բան ես ուզում և հույսդ կապում ես դրա հետ: Սրանք բոլորը փոքր բաներ են, որոնք ցույց են տալիս, որ դու  սնահավատ ես: 

Բայց ի՞նչ է սնահավատությունը։

Գերբնական մի բանի հավատալը, որը տարբերվում է կամ բխում է գոյություն ունեցող «ընդունված» համոզմունքից, կոչվում է սնահավատություն: Ամբողջ աշխարհում մարդիկ ունեն սնահավատության տարբեր երևույթներ, որոնք քիչ թե շատ տարբերվում են միմյանցից։ Գրեթե բոլորն ինչ-որ բան կապում են դրանց հետ, միգուցե՝ դու նույնպես:

Սնահավատության օրինակներ

Սնահավատության օրինակ է ամսվա 13-րդ օրվա ուրբաթ լինելուց վատ բան ակնկալելը, սև կատուներից խուսափելը, տարատեսակ «աչքի հուլունքների» պաշտպանությանը հուսալը, աստղագուշակին հավատալը, տարբեր քարերին և բյուրեղներին հատուկ ուժ վերագրելը և այլն:

Սնահավատությունները Աստվածաշնչում

Սնահավատությունները որոշակիորեն ներկայացված են Աստվածաշնչում։ Աստվածաշնչի տարբեր պատմություններում տեսնում ենք գուշակների, աստղագուշակների  և մոգերի: Օրինակ՝ Իսրայելի ժողովուրդը մի քանի անգամ գերեվարվել է թագավորների կողմից, որոնց օգնում էին գուշակներն ու կախարդները։ Բայց խնդիրն այն չէր, որ չար ուժերն էին զորավոր, այլ այն, որ Իսրայելի ժողովուրդը հեռացել էր ճշմարիտ Աստծուց։ 

Աստվածաշնչի պատմությունները ցույց են տալիս, որ երբեմն Աստված դեպի բարին է  օգտագործում այն հանգամանքը, որ մարդը սնահավատ է։ 

Սուրբ Ծննդյան պատմության մեջ կարող ենք կարդալ Արևելքի իմաստունների մասին: 

Նրանք մոգեր էին և աստղերի հիման վրա փորձում էին իմանալ ապագան։

Աստված օգտագործեց դա և այնպես արեց, որ մի հատուկ աստղ հայտնվի, որը մոգերը մեկնաբանեն դա որպես Թագավորի ծնունդ։  

Սրա շնորհիվ մոգերը եղան առաջին մարդկանցից, որոնք տեսան Հիսուսին:

Ի՞նչ է ասում Հիսուսը սնահավատության մասին։

Ապշեցուցիչ է, որ սնահավատության բազմաթիվ տեսակներ վախ են առաջացնում։ Հիսուսը չի ուզում, որ դու վախենաս:

Գիտե՞ս, որ Աստվածաշնչում 365 անգամ նշվում է՝ մի՛ վախեցիր: Այսպիսով, Հիսուսը կարծում է, որ շատ կարևոր է, որ դու ապրես ամեն օր առանց վախի: Աստված չի ցանկանում, որ դու վախի մեջ ապրես:

Եսայիա 41.13 խոսքում մենք կարդում ենք հետևյալը. «Որովհետև ես եմ քո Տեր Աստվածը, որ բռնում է քո աջ ձեռքից և ասում քեզ՝ Մի վախեցիր,ես կօգնեմ քեզ»։ 

Նա ոչ միայն ասում է քեզ, որ  չվախենաս, այլ  առաջարկում է Իր օգնությունը:

Շատ սնահավատությունների հետևում կան որոշակի հարցեր և ցանկություններ: Դրանցից են՝  «Ինչպիսի՞ն կլինի իմ ապագան, ես խաղաղություն եմ փնտրում, ես վախենում եմ»։

Գուցե քեզ չզարմացնի, որ Աստվածաշունչը նախազգուշացնում է սնահավատության դեմ, բայց ավելի կարևոր է, որ այն պատասխաններ և ուղղություն է տալիս քո կյանքին: 

Այն պաշտպանությունը, որը մարդ հույս ունի ստանալ «կախարդանքից» կամ այլ սնահավատ բաներից, կարող է ստանալ միմիայն Հիսուսից։ 

Դա շատ ավելի հուսալի ճանապարհ է և միակ ճշմարիտը:

Համարվում է, որ քարերը կարող են ձեզ շատ բան տալ, օրինակ՝ հանգստություն: Բայց Հիսուսը կարող է քեզ իրական հանգստություն և խաղաղություն տալ: Փաստացի, Աստված տալիս է մեզ այն ամենը, ինչ տարատեսակ իրեր իբրև թե առաջարկում են: Տարբերությունն այն է, որ Աստված վստահելի է, իսկ իրերը՝ ոչ: Գաղատացիս 5.22-ում մենք կարդում ենք, որ Աստծո մեջ կարող ենք գտնել սեր, ուրախություն, խաղաղություն, համբերություն, բարություն, հավատարմություն, հեզություն և ինքնատիրապետում: 

Իսկ ինչպե՞ս ձեռք բերել այս ամենը: Ավելի լավ ճանաչի՛ր Աստծուն և Հիսուսին: Ինչպե՞ս: 

Նրա հետ խոսելով։ 

Դու իսկապես կարող ես խոսել Աստծո հետ աղոթքի միջոցով: Ցանկանո՞ւմ ես սովորել, թե ինչպես աղոթել: 

Այստեղ դու կարող ես գտնել աղոթքի մասին կարևոր տեղեկություն կամ դիմել մեզ աղոթքի խնդրանքով:

Աղբյուրը՝ jesus.net