Արդյո՞ք Հիսուսն Աստված է

Գլխավոր | Հոդվածներ | Արդյո՞ք Հիսուսն Աստված է

Նրանք, ովքեր ժխտում են, որ Հիսուսն Աստված է, պնդում են, որ Հիսուսը երբեք չի ասել, որ Ինքն Աստված է։ Ճիշտ է, Աստվածաշնչում նշված չէ, որ Հիսուսն ասում է հենց այդ խոսքերը՝ «Ես Աստված եմ»։ Համենայն դեպս, սա չի նշանակում, որ Հիսուսը երբևէ չի ընդգծել Իր Աստված լինելը։

Արդյո՞ք Հիսուսն Աստված է։
Վերցնենք, օրինակ, Հիսուսի խոսքերը Հովհաննես 10։30-ում՝ «Ես և Հայրը մեկ ենք»։ Մենք պարզապես պետք է նայենք հրեական արձագանքին Նրա հայտարարությանը, որպեսզի հասկականք, որ Նա պնդում էր, թե Ինքն Աստված է։ Նրանք փորձեցին քարկոծել Նրան հենց այդ պատճառով․ «Դու պարզապես մարդ ես, բայց պնդում ես, որ Աստված ես» (Հովհաննես 10։33)։ Հրեաները հստակ հասկանում էին, թե ինչ էր պնդում Հիսուսը՝ Աստվածություն։ Երբ Հիսուսը հայտարարեց «Ես և Հայրը մեկ ենք», Նա ասում էր, որ Ինքն ու Հայրը նույն բնույթն ու էությունն ունեն։ Հովհաննես 8։58-ում մեկ ուրիշ օրինակ կա, երբ Հիսուսը հայտարարեց․ «Ճշմարիտ ասում եմ ձեզ, Աբրահամի լինելուց առաջ եմ Ես»։ Սա մի հղում է Ելից 3։14-ին, երբ Աստված հայտնեց Իր անձը որպես «Ես եմ»։ Այս հայտարարությանը հրեաներն արձագանքեցին քարեր վերցնելով, որպեսզի սպանեն Նրան հայհոյանքի համար, ինչպես որ Մովսեսի օրենքն էր պահանջում (Ղևտացիս 24։16)։

Արդյո՞ք Հիսուսն Աստված է։ Նրա առաջին հետևորդները հայտարարեցին, որ Նա Աստված է։
Հովհաննեսը կրկնում է Հիսուսի աստվածության գաղափարը․ «Բանը (Խոսքը, Հիսուսը) Աստված էր և Խոսքը մարմին դարձավ» (Հովհաննես 1։1,14)։ Այս խոսքերը հստակ մատնանշում են, որ Հիսուսն Աստված է մարմնում։ Գործ Առաքելոց 20։28-ն ասում է մեզ․ «Զգո՛ւյշ եղեք ինքներդ ձեզ համար և ամբողջ հոտի, որի վրա Սուրբ Հոգին վերակացուներ կարգեց ձեզ, որպեսզի հովվեք Աստծու եկեղեցին, որ նա ձեռք բերեց իր արյունով»: Ո՞վ գնեց եկեղեցին Իր սեփական արյունով՝ Հիսուս Քրիստոսը։ Եվ այս խոսքը հայտարարում է, որ Աստված Իր եկեղեցին գնեց Իր սեփական արյունով։ Այդ իսկ պատճառով Հիսուսն Աստված է։

Թովմաս առաքյալը Հիսուսի վերաբերյալ հայտարարեց․ «Իմ Տերը և Իմ Աստվածը», և Հիսուսը նրան չի ուղղում՝ թույլ տալով Իրեն այդպես դիմել։ Տիտոս 2։13 խոսքը քաջալերում է մեզ սպասել մեր Աստծված և Փրկիչ Հիսուս Քրիստոսի գալուն (տե՛ս նաև 2 Պետրոս 1։1), Եբրայեցիս 1։8-ում Հայրը հայտարարում է Հիսուսի մասին «Սակայն Որդուն ասում է. «Քո գահը, Աստվա՛ծ, հավիտյանս հավիտենից է. քո թագավորության գավազանն արդարության գավազան է»։ Հայրը Հիսուսին դիմում է որպես Աստված՝ նշելով, որ Հիսուսն իսկապես Աստված է։

Հայտնության մեջ մի հրեշտակ Հովհաննես առաքյալին սովորեցնում է միայն Աստծուն երկրպագել (Հայտնություն 19։10)։ Սուրբ Գրքում մի քանի անգամներ Հիսուսին երկրպագություն է արվում (Մաթևոս 2։11, 14։33, 28։9,17, Ղուկաս 24։52, Հովհաննես 9։38)։ Նա երբեք չի հանդիմանում մարդկանց Իրեն երկրպագելու համար։ Եթե Հիսուսն Աստված չլիներ, Նա կասեր մարդկանց, որ Իրեն չերկրպագեն, ինչպես որ հայտնության հրեշտակն արեց։ Բացի այդ, կան Սուրբ Գրքի շատ այլ հատվածներ, որոնք պնդում են, որ Հիսուսն Աստված է։

Արդյո՞ք Հիսուսն Աստված է։ Պետք է որ լինի Հիսուսի՝ Աստված լինելու հիմնավորումը։

Ամենակարևոր հիմնավորումը, որ Հիսուսն Աստված է, այն է, որ եթե Նա Աստված չլիներ, Նրա մահը բավարար չէր լինի աշխարհի մեղքերի համար պատիժը վճարելու համար (1 Հովհաննես 22)։ Ստեղծված արարածը, ինչպիսին կլիներ Հիսուսը, եթե Աստված չլիներ, չէր կարող կրել անսահման պատիժը մեղքի համար, վճարել հավիտենական Աստծո փրկագինը։ Միայն Աստված կարող էր վճարել այդպիսի հավիտենական տույժ։ Միայն Աստված կարող էր Իր վրա վերցնել աշխարհի մեղքը (2 Կորնթացիներ 5։21) և հարություն առնել՝ ապացուցելով Իր հաղթանակը մեղքի և մահվան վրա։

Արդյո՞ք Հիսուսն Աստված է։ Այո՛, Հիսուսը հայտարարեց, որ Ինքն Աստված է։ Հիսուսն Աստված է՝ մարմնավորված, հավիտենական Ալֆան և Օմեգան (Հայտնություն 18, 22։13) և մեր Փրկիչ Աստվածը (2 Պետրոս 1։1)։