Աստծո խաղաղությունը․․․

Գլխավոր | Հոդվածներ | Աստծո խաղաղությունը․․․

Աստված խաղաղություն է տալիս, երբ  ամենուր վախ է,  անհանգստություն, տնտեսական ճգնաժամ և կորոնավիրուս։ 

Ի՞նչպես գտնել խաղաղություն համաշխարհային ճգնաժամի պայմաններում։

Աշխարհում, որտեղ մենք ապրում ենք, մտահոգության բազմաթիվ պատճառներ կան:

Պատերազմներ են փոթորկում, փակվել են սահմանները, դատարկվել են խանութների դարակները, փակ են դպրոցները, մանկապարտեզներն ու համալսարանները։ Շատերին անհանգստացնում է այն հարցը, թե հիմա ինչպե՞ս վճարել բնակարանի համար, սննդի և կյանքի համար։

Ինչպե՞ս դա կազդի իմ ընտանիքի վրա:

Այսօր կորոնավիրուսը համաշխարհային համաճարակ է։ 

Քանի որ կորոնավիրուսը տարածվում է ամբողջ աշխարհում, ճանապարհորդություններն արգելված են, միջոցառումները չեղարկվում են, կարանտիններ են սահմանվում և անձնական շփումները սահմանափակվում են։ Կարո՞ղ ենք արդյոք  գնալ աշխատանքի, դասերի։

Ինչպե՞ս պաշտպանել ձեզ և ձեր սիրելիներին հիվանդություններից:

Իսկ եթե աշխարհը ցնցվում է պատերազմներից, որոնք անմիջական ազդեցություն ունեն նաև մեր երկրի վրա․․․

Նման իրավիճակները՝ լինի դա COVID-19 համաճարակ, տնտեսական ճգնաժամ կամ այլ բան, կարող է վախ և անհանգստություն առաջացնել: Եվ այս վախն ու անհանգստությունը կարող են մեզ տանել երկու ծայրահեղություններից մեկին: Առաջին ծայրահեղությունը ֆատալիզմն է։ 

Մենք հանձնվում ենք և ասում. «Ինչ լինում է թող լինի, այն ժամանակ մենք կմտածենք, բայց հիմա ես կշարունակեմ ապրել իմ կյանքով և չեմ անհանգստանա, թե ինչպես կարող են այդ իրադարձությունները ազդել իմ կամ իմ շրջապատի վրա»:

Մյուս ծայրահեղությունը վերահսկողությունն է։ 

Մենք կաթվածահար ենք լինում  անհանգստությունից և ծախսում  մեր ողջ ներուժը՝ մտավոր և ֆիզիկական, վերլուծելով վատագույն սցենարը։ 

Ըստ այդմ, քանի որ մենք չենք կարող տնօրինել մեր ճակատագիրը, մենք փորձում ենք վերահսկել այն ամենը, ինչ կարող ենք, և նույնիսկ այն, ինչը  չենք կարող:

Ինչպե՞ս խուսանավել ֆատալիզմի և վերահսկողության միջև, ինչպե՞ս չընկնել ծայրահեղության մեջ: 

Ի՞նչպես այս համաշխարհային ճգնաժամի ժամանակ վախի  և անհանգստության փոխարեն խաղաղություն և հույս գտնել ։

Կյանքի և մահվան ձեր տեսլականը որոշում է ձեր արձագանքը այն ամենին, ինչ  կատարվում է հիմա։

Թե վախը և անհանգստությունը հաղթահարելու ընթացքը մեծապես կախված է նրանից, թե ինչի եք հավատում կյանքի և մահվան առնչությամբ

Եթե ​​այս կյանքը միակ բանն է, որ ունենք, ուրեմն վախենալու պատճառ կա։ 

Ամեն անգամ երբ մենք անցնում ենք ճանապարհը,  կամ սեղմում ենք  ինչ որ մեկի ձեռքը, մեզ կարող է սպասել վերջը։ Եթե ​​այս կյանքը միակ բանն է, որ մենք ունենք, ապա յուրաքանչյուր վայրկյանը կարևոր է և պետք է խուսափել ամեն վտանգից:

Աստվածաշունչը մեզ այլ կերպ է սովորեցնում։ Աստվածաշնչից մենք սովորում ենք, որ կյանքը պարզապես մի կարճ հատված չէ, որն այսօր կա, իսկ վաղը՝ ոչ: Աստվածաշունչն ասում է, որ մարդը ստեղծվել է հավերժության համար: Մենք աստվածաշնչում  կարդում ենք, որ Աստված մարդկանց ստեղծել է Իր պատկերով, որպեսզի մենք ճանաչենք Նրան և զգանք Նրա սերը մեր հանդեպ:

Մենք նաև սովորում ենք, որ եթե մեր ֆիզիկական մարմինները ստեղծվեն կարճ ժամանակով, ապա մեր հոգիները կշարունակեն ապրել: Մենք սովորում ենք, որ այս կյանքում ընդունված որոշումները կարևոր են, որ հավերժությունն իրական է, և որ կյանքը ունի հետևանքներ:

Աստվածաշնչի  նկարագրությամբ հավերժության պատկերը երկու տարբեր արդյունքներ ունի։ Առաջինն այն է, որ մեր ճակատագիրն ու ապագան կախված է նրանից, թե ինչ ենք անում: Արդյո՞ք մենք բավական լավ կյանք ենք ապրել: Արդյո՞ք բավականաչափ բարի գործեր  ենք արել։

Արդյո՞ք կյանքը համապատասխանում էր չափանիշներին: 

Այս հարցերի պատասխանները միշտ բացասական է, որովհետև չափանիշը հենց Աստծո սրբությունն է, այսինքն՝ կատարելությունը: 

Մենք բոլորս, անկախ նրանից, թե որքան լավ ենք ապրում, չենք համապատասխանում կատարյալ Աստծո սրբության չափանիշներին: 

Եվ այս թերությունների հետևանքը, որոնք Աստվածաշունչն անվանում է մեղք, մահն է՝ ֆիզիկական մահ այս կյանքում և բաժանում Աստծուց հավերժության մեջ:

Ահա՛ թե ինչու Հիսուսը եկավ: Աստծո կատարյալ Որդին վերցրեց պատիժը մեր թերությունների համար, որպեսզի մենք կարողանանք ներվել և զգալ Աստծո սերը: Հետևաբար, արդյունքը կյանքն է, ազատությունն ու խաղաղությունը՝ իմանալով, որ Հիսուսը վճարեց մեր մեղքի հետևանքների գինը: 

Այժմ մեր ապագան ապահով է և ոչ միայն մեր ֆիզիկական կյանքի այս կարճ հատվածի, այլ ամբողջ հավերժության համար:

Այն հասկացողությունը , որ այս կյանքում ընդունված որոշումներն ազդում են հավերժության վրա, մեզ թույլ չի տալիս սահել դեպի ֆատալիզմ: 

Ապագայի նկատմամբ վստահությունն ազդում է ներկայի վրա և թույլ է տալիս խաղաղություն գտնել անորոշության պայմաններում։

Ո՞վ է իրականում ղեկավարում մեր կյանքը:

Կան բաներ, որ մենք կարող ենք վերահսկել, և բաներ, որ մենք չենք կարող վերահսկել:

Դուք կարող եք լվանալ ձեր  ձեռքերը և օգտագործել  մարդկանց հետ շփումից խուսափելու լավագույն միջոցները։ Դուք կարող եք քայլեր ձեռնարկել ինքներդ ձեզ և ուրիշներին պաշտպանելու համար: Դուք կարող եք գումար խնայել, այն փոխարկել արտարժույթի և ներդնել այն ինչ-որ կայուն բանում: Կարող եք հեռատես և իմաստուն լինել ձեր քայլերի կամ ծախսերի մեջ։

Սրանք բոլորը շատ լավ և անհրաժեշտ քայլեր են։ 

Սա այն է, ինչ մենք կարող ենք և պետք է անենք։

Բայց դուք չեք կարող վերահսկել այն, ինչ տեղի է ունեցել երեկ։ 

Այն շփումները, որոնք արդեն եղել են մարդկանց հետ, և այն հանդիպումները որ  արդեն եղել են, այդ ամենը  ձեր վերահսկողությունից դուրս են։ Դուք կարող եք վերահսկել ձեր գործողությունները, բայց չեք կարող վերահսկել ուրիշների գործողությունները: Դուք հաստատ չեք վերահսկում պատերազմները, նավթի գները, փոխարժեքները, հիվանդ մարդկանց տեղաշարժը սահմաններով:

Այնքան բաներ կան, որ մենք չենք կարող վերահսկել։

Բայց չկա ոչինչ, որ Աստված չի վերահսկում:

Սա չի նշանակում, որ դուք վտանգից ապահով եք։ 

Աստվածաշունչը նկարագրում է Աստծուն, ով հոգ է տանում մեր կյանքի մանրամասների մասին: Այն նկարագրում է Աստծուն, Ով մեզ անձամբ ճանաչում է, Ով հոգ է տանում մեր մասին, Ով վերահսկում է ամեն ինչ:

Մենք ապրում ենք մեղքով կործանված աշխարհում, և, ցավոք, մեղքի հետևանքները մնում են: Հիսուսի միջոցով ներում ընդունելը մեզ վստահություն է տալիս մեր ապագայի նկատմամբ: Եվ Նրա ուժը, որը փորձված է մեր կողմից, և Աստծո խաղաղությունը, ով վերահսկում է շրջապատում  ամեն ինչ, մեզ վստահություն է տալիս ներկայում, նույնիսկ՝ ամենադժվար հանգամանքներում:

Մի օր մեր աշխարհը բոլորովին այլ կլինի

Բայց Աստված չի ցանկանում, որ մենք շարունակենք ապրել կործանված աշխարհում։ Սա կարող է լինել մեր ներկան, բայց ոչ մեր ապագան: Աստված խոստանում է մեզ, որ հավերժության մեջ մեզ ավելի լավ բան է սպասում:

Աշխարհ՝ առանց հիվանդությունների։ Անվտանգության և կայունության վայր: 

Կորուստն ու վիշտն այլևս մեզ չեն հասնի։ 

Մահն այլևս չի թագավորի։ 

Եվ Աստված, Ով մեզ ճանաչեցրել  է Իրեն, կմաքրի մեր ամեն արցունքը։

Դա հնարավոր է միայն այն դեպքում, եթե Հիսուսն իրոք հաղթեց մահին՝ մեռնելով և հարություն առնելով։ 

Եթե ​​այս կյանքը միակ բանն է, որ ունենք, ուրեմն վախենալու պատճառ կա։ Բայց եթե Աստվածաշունչը ճշմարիտ է, ապա հույս կա, որը տարածվում է մեր կյանքի կարճ ժամանակահատվածից այն կողմ: Եվ եթե մենք ստացել ենք Հիսուսի տված ներումը, ապա մենք կարող ենք ապագային նայել խաղաղությամբ և ուրախությամբ՝ անկախ ներկա հանգամանքներից:

Այս աշխարհը ստեղծված չի եղել  պատերազմի, հիվանդության, մահվան, վշտի և անկայունության համար: 

Մենք ստեղծված ենք հավերժության և հույսի համար: 

Եվ Հիսուսի միջոցով մենք կարող ենք ունենալ այս ամենը: