Ասես հերթում սպասելի՞ս լինես․․․

Գլխավոր | Uncategorized | Ասես հերթում սպասելի՞ս լինես․․․

Սիրելի  բարեկա՛մ, այսօր մենք նոր շարք ենք սկսում, որը կրում է «Աստվածային արագացման բանալիները» անվանումը։ Առաջիկա յոթ օրերի ընթացքում մենք միասին կքննենք, թե ինչպես վերապրել աստվածային արագացումը: Երբ Աստված արագացնում է մեր կյանքի օրհնությունների մեջ մուտք գործելու ընթացքը, ապա այն պետք է մեզ մղի ավելի առաջ և ստիպի մեզ Նրա ծրագրի մեջ մուտք գործելուն: Հաջորդ մի քանի օրվա ընթացքում մենք կբացահայտենք այնպիսի վարքագծեր ու մոտեցումներ, որոնք նպաստում են այդ արագացմանը մեր կյանքում: Հուսով եմ, որ օրհնված կլինես այս օրերի խրախուսանքների շնորհիվ:

Երբևէ նստե՞լ ես զվարճանքների այգում գտնվող ամերիկյան բլուրներ կոչվող արագընթաց գնացքը։ Այն շատ նման է հավատացյալի կյանքին՝ վերելքների, վայրէջքների և արագացումների հաջորդական ընթացքներ:

Մեր կյանքում սպասելը հաճախ որպես ժամանակի ծախս ու վատնում է ընկալվում: Մովսեսը ստիպված էր 40 տարի գառնարած լինել անապատում նախքան կգար Եգիպտոս վերադառնալու ժամանակը, որպեսզի իրագործեր իր կանչվածությունը։ Նրա նմանությամբ մենք նույնպես չգիտենք, թե որքան ժամանակ է մեզնից պահանջելու սպասման այդ ընթացքը: Աստված պատրաստում է մեզ, որպեսզի քայլ առ քայլ մտնենք այն սքանչելի կյանքի օրհնությունների մեջ, որոնք Աստված է պատրաստել Իրեն հավատացող և Իր կամքին հնազանդվելը սիրող յուրաքանչյուր մարդու համար:

Այս փուլից հետո գալիս է գնացքի վեր բարձրանալու ժամանակը: Այն իր մեջ դժվարություններ է պարունակում։ Մարդը բախվում է խոչընդոտների։ Այդ ընթացքում ասես ամեն բան փորձում է մեզ ձգել դեպի ներքև, ցած գլորել կամ շեղել ճիշտ ընթացքից: Սակայն Աստված մեզ քաշում է դեպի վեր՝ դեպի մեր կանչվածությունը: Նա խոստացել է մեզ հետևյալը. «Քեզ Իմ շնորհը բավական է, որովհետև Իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում» (Բ Կորնթացիներին 12.9

Այս փուլից հետո գալիս է գնացքի դանդաղեցման պահը։ Ճիշտ այն պահին, երբ Աստված պատրաստվում է մեզ առաջ մղել, մեր գնացքն ասես կանգնած լինի։ Սակայն գտնվում ենք մեր ընթացքի ամենաբարձր կետում՝ Նրան շատ մոտ, և մեր կյանքի արագացումը նույնպես շատ մոտ է։

Եվ, վերջապես, սկսվում է արագացման պահը: Հենց այստեղ է, որ Աստված մեզ դեպի աշխարհի մեջ ծառայելն է ուղղորդում, որպեսզի իրագործենք առաջ ընթանալու և մյուսների համար օրհնություն դառնալու մեր կանչվածությունն ու առաքելությունը:

Աստծո համար թանկ ու սիրելի զավա՛կ, այսպիսով, արագացման ընթացքի մեջ մտնելու առաջին բանալին սպասելն է և Աստծուց ամուր բռնվելն այնքան ժամանակ, մինչև Նա սկսի գործել մեր կյանքում և մղի մեզ գործելու:

Առաջարկում եմ աղոթենք միասին այս կարճ աղոթքով, որը քո կյանքի համար է․ «Տե՛ր, ես վստահում եմ Քեզ, անկախ նրանից, թե վերը թվարկված քայլերից որ ընթացքի մեջ եմ ներկայումս։ Քո շնորհն ինձ ուղեկցում և զինում է այն կոչման համար, որը վստահել ես ինձ, և ես կարող եմ շարունակել առաջ ընթանալն այն օրհնված ու հիասքանչ կյանքի ճանապարհներով, որը Դու ես պատրաստել ինձ համար: Շնորհակալ եմ, իմ բարի և ողորմած Աստված։ Աղոթում եմ Տեր Հիսուսի սքանչելի անունով։ Ամե՛ն»:

Մաղթում եմ գեղեցիկ և Աստծո ներկայությամբ լեցուն օր:

Շնորհակալ եմ, որ դու կա՛ս։