Հիսուսը համաշխարհային պատմության ամենակարևոր կերպարներից մեկն է: Նա նաև ամենակարևոր կերպարն է քրիստոնեության մեջ: Աստվածաշնչում կան բազմաթիվ պատմություններ Հիսուսի մասին և մեջբերումներ Նրանից, բազմաթիվ գրքեր են գրվել Նրա կյանքի ու առաքելության մասին: Ամբողջ աշխարհում մարդիկ ուզում են ավելին իմանալ այս արտասովոր մարդու մասին: Ո՞վ է Հիսուսը: Արդյո՞ք Նա իրականում գոյություն ունի, որտե՞ղ է ծնվել, արդյո՞ք Նա Աստված է:
Ի՞նչ է նշանակում Հիսուս անունը
Շատերի համար Հիսուսը անցյալի պատմական կերպար է. մի հետաքրքիր մարդ և շատերը ոգեշնչված են նաև Նրա աշխարհայացքով և արդարամտությամբ: Դա իսկապես այդպես է, սակայն Հիսուսը մեծագույն ազդեցություն ունի մեր կյանքերում, որը մենք պետք է գիտակցենք: Նախևառաջ նայիր մեր օրացույցին: Նայիր այսօրվա ամսաթվին: Նրա ծննդյան օրը նշվում է որպես մեր դարաշրջանի սկիզբ:
Ին՞չ կա Նրա անվան մեջ
Սուրբ Ծնունդը շատերիս համար ընտանեկան ուրախ հավաքույթի առիթ է: Սակայն մենք միշտ չենք գիտակցում, որ Հիսուսի ծնունդը իսկապես մեկընդմիշտ փոխել է աշխարհը: Նրա մայրն ու հայրը` Հովսեփն ու Մարիամը, ողջունեցին իրենց որդուն ու ասեցին, որ Նրա անունը Հիսուս է, որը նշանակում է Փրկիչ Եհովա: Եհովան Աստված բառի եբրայերեն տարբերակն է: Նրա անունը նշանակում է Աստված փրկիչ է: Քրիստոնյաները հավատում են, որ Հիսուսի նպատակը եղել է մեզ փրկելը: Աստվածաշնչում դու կարող ես տեսնել Հիսուսին բնութագրող տարբեր անուններ: Բոլորն էլ Նրա բնավորության տարբեր լուսավոր կողմերը բնորոշող:
Նա հայտնի է որպես Աստծո որդի: Նրա գալուստը նաև եկեղեցու ծնունդն էր խորհրդանշում: Արդյոք Հիսուսն իրոք կա: Այն փաստը, որ Նա իրոք քայլել է այս երկրի վրա, անհավանական մեծ ազդեցություն ունի: Որտեղից են այս բոլոր տոները: Ամեն տարի մենք տոնում ենք Սուրբ Ծնունդ, Զատիկ, նույնիսկ` Բարեկենդան: Բոլոր այս տոները Հիսուսի կյանքի կարևորագույն պահերն են խորհրդանշում:
Ո՞րն էր Հիսուսի առաքելությունը
Ե´կ սկսենք սկզբից՝ որտե՞ղ էր ծնվել Հիսուսը: Նա ծնվել էր Իսրայելում` Բեթլեհեմ քաղաքում: Իսրայելը հրեական երկիր էր, իսկ Հիսուսը հրեա էր: Նրա կյանքի առաքելությունն էր, որ ոչ միայն հրեաները, այլև ամբողջ մարդկությունն իմանար, որ Աստված փրկում է: Նրա անունը Հիսուս է: Նրա անունը կատարյալ կերպով արտահայտում է, թե ինչու են քրիստոնյաները հավատում Հիսուսի առաքելությանը:
Ներդրում
Հիսուսն իր կյանքում այնքան շատ բան է ասել ու արել: Նա դարձել է 33 տարեկան: Նրա կյանքի ընթացքը լի էր եղել արտասովոր հանդիպումներով ու տարօրինակ իրադարձություններով: Նրա մահը խաղի կանոնների փոփոխություն էր: Անկախ նրանից, դու հավատում ես, որ Նա Աստծո որդին է, թե ոչ, դու չես կարող մերժել նա մեծ ներդրումն աշխարհում: Միայն այն հանգամանքը, որ այժմ՝ նրա մահից 2000 տարի անց, դու կարդում ես Նրա մասին, ապացույց է այն բանի, որ Իր կյանքն ուներ մեծ իմաստ:
Այսօր տարբեր ազգության ու լեզվի միլիոնավոր մարդիկ հավատում են, որ Աստված փրկում է:
Ուսումնասիրիր ու բացահայտիր, գտիր մեր հարցի պատասխանը, թե ով է Հիսուսը:
Ինչո՞ւ պետք է հավատալ, որ Հիսուսն է Աստծո որդին
Աստվածաշնչում հաճախ է ասվում, որ Հիսուսն է Աստծո որդին: Աստված պատկերվում է որպես երրորդություն, Հայրը, Որդի Հիսուսը և Սուրբ Հոգին: Սուրբ Հոգին Աստծո ներկայությունն է մեր կյանքերում: Սա կարող է դժվարըմբռնելի լինել: Նրանք կարծես երեք տարբեր անհատականություններ լինել: Սակայն իրականում մեկ Աստված է և Նրանք միավորված են մեկի մեջ
Տարբեր կերպեր
Օրինակ ջուրը ջուր է, ճի՞շտ է: Դու կարող ես խմել այն, իսկ երբ սառած է, քայլել դրա վրայով: Եթե այն տաք է, կարող ես դրա մեջ ձու եռացնել: Աստված էլ է ջրի նման: H2O, Ներկա է տարբեր ձևերով, տարբեր կերպով: Սակայն Աստված միշտ նույնն է:
Հիսուսն Աստծո որդին է: Սա գայթակղիչ է շատ մարդկանց համար:
Պայքար Հիսուսի հետ
Գուցե դու հավատում ես Աստծուն, բայց պայքարում ես Հիսուսի հետ: Պատկերացնում ես, թե ինչպիսի Նա կարող է լինել, և երբ ասում ես, որ Նա Աստծո որդին է, թվում է, որ դա ավելի շատ հեքիաթ կարող է լինել: Ֆիզիկապես անհնարին է, որ Աստված կարող է վերարտադրվել մարդկային կերպարանքով:
Փակուղի
Մուսուլմանները ասում են, որ «Հիսուսը Աստծո որդին է» արգելված տիրույթ է: Անհավանական է: Իսլամի համար Աստված այնքան սուրբ է, որ որդի ունենալը նրան հեռացնում է թագավորությունից: Ալլահը ոչ սերունդ է տվել, ոչ էլ ստեղծված է: Նա պատճառների ու ազդեցությունների կապանքներից դուրս է: Նա կարող է միայն արարել: Նույնիսկ իրենց կարևորագույն մարգարե Մուհամմադը չի երևացել այնպես, ինչպես Աստծո որդին: Այնուամենայնիվ, Հիսուսը նույնպես իսլամում դեր ունի, նույնիսկ ավելի մեծ, քան մարդիկ կարող են ենթադրել: Մուսուլմանները նաև հավատում են, որ Մարիան սուրբ է և ծննդաբերել է կույս լինելով:
Ի՞նչ էր ասում Հիսուսը
Ի՞նչ էր Հիսուսն ասում ինքն իրեն: Արդյո՞ք Հիսուսն Աստծո որդի է: Աստվածաշնչում կան տարբեր վկայություններ Հիսուսի մասին, որտեղ ինքն իրեն նկարագրում է որպես Աստծո որդի: Հիսուսն ինքը ուզում է, որ իրեն վերաբերվեն որպես Աստծո որդու: Աստվածաշնչյան 4 գրքերում 80 անգամ նշվում է դա: Հղում է կատարվում Հին Կտակարանին, որտեղ խոսվում է Մարդու որդու գալստյան մասին:
Իր կյանքի վերջում, երբ ինքը փորձվում էր, նրան հարցնում են, որ հաստատի. «Դու Աստծո որդին ես»: Հիսուսը պատասխանում է՝այո: Այս պատասխանը նշանակում է, որ իր հավատը կնքվում է. Նա դատապարտվում է մահվան: Որովհետև ով իրեն Աստծո որդի է հռչակում, դատապարտվում է մահվան հենց նույն պահին: